Կրակոցներ Մյունխենում. կան զոհեր

munichԳերմանիայի Մյունխեն քաղաքի «Օլիմպիա» առևտրային կենտրոնում ուրբաթ երեկոյան հնչել են կրակոցներ: Գերմանական Süddeutsche Zeitung պարբերականի փոխանցմամբ կա մեկ զոհ և տասը վիրավոր: Reuters-ի տվյալների համաձայն զոհերի թիվը ևս մեկից ավելին է:Ոստիկանության խոսնակի փոխանցմամբ, կրակ արձակողների թիվը մեկից ավելին է եղել: Տեղական Merkur պարբերականն էլ գրում է՝ կրակոցներ հնչել են միաժամանակ երեք վայրում:

Մյունխենի ոստիկանությունը դեռևս հատուկ գործողություններ է իրականացնում տեղանքում, քաղաքում մետրոն փակված է, ավելիի մասին դեռ չի տեղեկացվում:Գերմանիայի ներքին գործերի նախարարությունը հաստատել է քիչ առաջ երեք զոհերի մասին լուրը:

Մեկնաբանել