Մամուլի կետ ՊՊԾ տարածքում

varujan-2-320x228Գալա-ի փոխանցմամբ «Սասնա ծռեր» խմբի անդամները պատրաստ են ազատ արձակել պատանդներին` պայմանով, որ ստեղծվելու է մամուլի կետ: Մասնավորապես Վարուժան Ավետիսյանը ԳԱԼԱ-ին փոխանցել է.

«Երեկոյան լրացուցիչ քննարկելով, որոշեցինք որպես բարի կամքի լրացուցիչ դրսեւորում առաջ քայլ կատարել եւ նախապես, մինչ մամուլի կետի ստեղծումը ազատ արձակել երկու երիտասարդ ոստիկաններին: Հիմա այդ արարաողությունը կատարվում է պարոն Բալասանյանի ներկայությամբ: Որոշվել է, որ կետի տեղակայման հարցը թողնում ենք պարոն Բալասանյանի իրավասությանը: Մամուլին կանչում ենք հետեւյալ սկզբունքով. մենք պայմանավորվում ենք մամուլի միջոցների հետ, իրենք գալիս են, վարչախմբի կողմը ապահովում է նրանց ազատ ելումուտը:

Հերթապահությունը առաջարկում ենք շուրջօրյա: Օգտվելով առիթից, առաջինը ԳԱԼԱ-ին ենք առաջարկում, որ այստեղ այդ կետը ստեղծեն:

Երկու ոստիկաններին, հիմա ենք ազատ արձակում, մյուս երկուսին՝ գեներալին եւ գնդապետին՝մամուլի կետը բացելու պահին»

Մեկնաբանել