Հուլիսի 23-ը՝ ՊՊԾ գնդի տարածքում

Վիտալի Բալասանյանի միջնորդությամբ՝ լրագրողները հնարավորություն ունեցան մտնել ՊՊԾ գնդի տարածքի արգելապատնեշից ներս։ Այնտեղ պարզվեց, որ ԱԱԾ-ի եւ «Սասնա Ծռեր»-ի փոխհամաձայնությունը խախտվել է, ինչի արդյունքում որոշ ժամանակ անց հնչեցին դեպի օդ արձակված կրակոցներ, եւ Վիտալի Բալասանյանը դուրս հրավիրեց լրագրողներին ՊՊԾ գնդին հարակից չեզոք գոտուց։

Մեկնաբանել