«Սասնա ծռերի» վիրավորներին տեսակցել թույլ չեն տալիս

Այս գիշեր ՊՊԾ գնդի տարածքում հրազենային վիրավորում ստացած «Սասնա ծռեր» զինյալ խմբի անդամներ Հովհաննես Հարությունյանը և Աշոտ Պետրոսյանն «Էրեբունի» բժշկական կենտրոնում են։ Զինյալների առողջական վիճակը միջին ծանրության է, նրանց կյանքին վտանգ չի սպառնում։ Թեև բժիշկները հնարավոր են համարում տեսակցությունը վիրավորներին, սակայն իրավապահները հարազատներին և փաստաբաններին թույլ չեն տալիս մտնել վերակենդանացման բաժանմունք։

Մեկնաբանել