«Սասնա ծռերի» վիրավոր անդամին մեղադրանք է առաջադրվել

hovhannes harutyunyan«Սասնա ծռեր» խմբի անդամ Հովհաննես Հարությունյանին, որը տեղափոխվել էր «Էրեբունի» բժշկական կենտրոն հուլիսի լույս 26-ի գիշերը ՊՊԾ գնդի մերձակայքում վիրավորվելուց հետո, մեղադրանք է առաջադրվել: Այս մասին հաղորդում է Tert.am-ը՝ վկայակոչելով Հարությունյանի պաշտպան Լյուդվիգ Ավետիսյանին։ Մեղադրանքն առաջադրվել է Քրեական օրենսգրքի «շենքեր, շինություններ, տրանսպորտի, հաղորդակցության կամ կապի միջոցներ զավթելը՝ կազմակերպված խմբի կողմից» հոդվածով (219-րդ հոդված) և «կազմակերպված խմբի կողմից զենք-զինամթերք շրջանառելը» հոդվածով (235-րդ հոդված): Հոդվածները նախատեսում են համապատասխանաբար 6-12 և 3-8 տարվա ազատազրկում:

«Հարությունյանն իրեն մեղավոր չի ճանաչում և ցուցմունք չի տալիս»,- ասել է նրա պաշտպանը:

Մեկնաբանել