Սեդրակ Նազարյանի վիճակը կայուն է, դրական փոփոխություն կա

4487192«Էրեբունի» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում գտնվող «Սասնա ծռեր» խմբավորման անդամ Սեդրակ Նազարյանի վիճակը բարելավվում է։ Կենտրոնից ՍիվիլՆեթին փոխանցեցին, որ Սեդրակը գիտակից է, նրան նոր վիրահատություն չի սպասվում, վիճակը գնահատվում է կայուն, դրական տեղաշարժերով։ Բժիշկները նախատեսում են Սեդրակին մի քանի օրից դուրս գրել վերակենդանացման բաժանմունքից, ինչից հետո ամենայն հավանականությամբ նա կտեղափոխվի դատապարտյալների հիվանդանոց։

Սեդրակ Նազարյանը հրազենային վնասվածք էր ստացել կրծքավանդակի հատվածում հուլիսի 31-ին։ Նրան նույն օրը ՊՊԾ գնդից տեղափոխել են «Էրեբունի» բժշկական կենտրոն, որտեղ նա վիրահատության էր ենթարկվել։

Մեկնաբանել