Հայաստանը Թուրքիայի հետ բանակցությունների և շփումների մեջ չէ և չի եղել. ՀՀ ԱԳՆ

Tigran BalayanՀայաստանը Թուրքիայի հետ բանակցությունների և շփումների մեջ չէ և չի եղել. ՍիվիլՆեթի հետ զրույցում այսպես մեկնաբանեց ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը ՌԴ-ում Թուրքիայի դեսպան Ումիթ Յարդըմի այն հայտարարությունը, թե Անկարան շփումների մեջ է ԼՂ հակամարտության երկու կողմերի հետ էլ:

«Հայաստանը Թուրքիայի հետ բանակցությունների և շփումների մեջ չէ և չի եղել»,- ասաց Տիգրան Բալայանը և հավելեց, որ միգուցե թուրք դեսպանը նկատի է ունեցել հակամարտության կողմ արցախյան իշխանություններին, սակայն այդ հարցը պետք է ուղղել նրանց:

Ավելի վաղ՝ այսօր, ՌԴ-ում թուրք դեսպանը հայտարարել էր, թե Անկարան շփվում է ԼՂ հակամարտության երկու կողմերի հետ էլ:

«Թուրքիան հսկայական ուշադրություն է դարձնում այդ խնդրի լուծմանը: Մենք փորձում ենք մեր մակարդակում երկխոսություն կառուցել հակամարտության երկու կողմերի հետ էլ»,- ասել է դեսպանը Russia Today գործակալությունում մամուլի ասուլիսին:

Մեկնաբանել