Օգոստոսին հանդիպման ծրագրեր չկան. Ջեյմս Ուորլիք

Սերժ Սարգսյանի հանդիպումը Իլհամ Ալիևի հետ, 19 դեկտեմբեր, 2015թ., Բեռն: Սերժ Սարգսյանի հանդիպումը Իլհամ Ալիևի հետ, 19 դեկտեմբեր, 2015թ., Բեռն:

Չնայած օգոստոսին ոչինչ չի ծրագրվում՝ համանախագահները շարունակում են պահպանել սերտ կապն ու համագործակցությունը Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հետ. այս մասին ադրբեջանական APA գործակալությանն ասել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը:

«Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի հանդիպումներում երկու նախագահները բանակցային ճանապարհով կարգավորման հասնելու նպատակով կրկին հանդիպելու ցանկություն էին հայտնել: Մենք դիտարկում ենք նոր հանդիպում կազմակերպելու հնարավորությունը: Առկա առաջարկները ուսումնասիրելու համար մենք մշտապես շփումների մեջ ենք նախագահների և նախարարների հետ»,- ասել է ամերիկացի համանախագահը:

Մեկնաբանել