Արմեն Մարտիրոսյանը գրավի դիմաց ազատ կարձակվի

Armen-Martirosyan«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանի նկատմամբ խափանման միջոց կալանավորումը կփոխարինվի գրավով․ ինչպես հաղորդում է ՍիվիլՆեթի թղթակիցը, համապատասխան որոշումը օգոստոսի 17-ին կայացրել է Վերաքննիչ դատարանը՝ քննելով Մարտիրոսյանի ձերկաբալության և կալանքի բողոքները։

Դռնփակ դատական նիստը տևել է մոտ երկու ժամ։ Արմեն Մարտիրոսյանի պաշտպան Գիվի Հովհաննիսյանը նիստից հետո տեղեկացրել է, որ դատարանը վճռել է 1 մլն դրամի չափով գրավի դիմաց ազատ արձակել իր պաշտպանյալին։

Փաստաբանի խոսքով՝ հավանաբար այսօր այդ գումարը կվճարվի, որից հետո Արմեն Մարտիրոսյանն ազատ կարձակվի։

Արմեն Մարտիրոսյանը մեղադրվում է զանգվածային անկարգություններ կազմակերպելու մեջ։ Նա ձերբակավել, ապա կալանավորվել էր հուլիսի 29-ի գիշերը Սարի թաղում տեղի ունեցած իրադարձություններից հետո։

Մեկնաբանել