Իշխանությունները խոչընդոտում են Արայիկ Խանդոյանի ընտրական իրավունքի իրացմանը․ հայտարարություն

Arayik Khandoyan«Սասնա ծռեր» խմբի անդամ Արայիկ Խանդոյանը («Միայնակ գայլ») ցանկանում է իր թեկնածությունն առաջադրել Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքում սեպտեմբերի 18-ին կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին։ Օգոստոսի 18-ին Խանդոյանը հայտարարություն է տարածել իր պաշտպան Արայիկ Պապիկյանի միջոցով, որում նշում է, որ արդեն երրորդ օրն է «Նուբարաշեն» ՔԿՀ-ի վարչակազմը և Հատուկ քննչական ծառայությունը չեն ցանկանում հաստատել իր լիազորագիրը, որի միջոցով իր վստահված անձը պետք է կազմակերպի իր թեկնածության առաջադրումը։

Առաջադրման վերջնաժամկետը լրանում է օգոստոսի 19-ին։

«Հայտարարում եմ, որ իմ նկատմամբ ապօրինի քրեական հետապնդման փաստին իշխանությունները ավելացնում են ևս մեկ ապօրինի քայլ՝ խոչընդոտելով իմ ընտրական իրավունքի իրացմանը:

Այսպիսի պայմաններում, երբ ողջ իշխանությունը գործում է օրենքից դուրս, առարկայազուրկ է որևէ պահանջ ներկայացնել օրինականության հաստատման վերաբերյալ:

Գործող իշխանությունները, որի գործելաոճը մարդկանց իրավունքների ամենօրյա ոտնահարումն է, իրավունք չունի ղեկավարելու Ազատ, Անկախ, Ժողովրդավար Հայաստանը»,- ասված է Արայիկ Խանդոյանի հայտարարության մեջ:

«Սասնա ծռեր» խմբի անդամ, Արցախյան պատերազմի մասնակից Արայիկ Խանդոյանը մեղադրվում է Քրեական օրենսգրքի երկու հոդվածներով՝ պատանդ վերցնելը և ապօրինի կերպով զենք-զինամթերք պահելը, կրելը և փոխադրելը։

14051598_1082068448538969_5599416497612486465_n

Մեկնաբանել