Հուլիսին տնտեսական ակտիվությունը նվազել է 4․3 տոկոսով

construction economy (5)2016թ․ հուլիսին Հայաստանում տնտեսական ակտիվությունը նվազել է 4․3 տոկոսով՝ նախորդ տարվա հուլիսի համեմատ։ Ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակել է 2016թ․ հուլիսի տնտեսական ակտիվության ցուցանիշի նախնական տվյալները, ըստ որի՝ նախորդ տարվա հուլիսի համեմատ ամենից շատ պակասել է էլեկտրաէներգիայի արտադրությունը՝ 8.9%-ով։ Այնուհետև կրճատվել են շինարարության ծավալները՝ 6.8%-ով։ 3.8%-ով նվազել է գյուղատնտեսական արտադրանքի ծավալը։

2016թ․ հուլիսին նախորդ տարվա հուլիսի համեմատ արձանագրվել է ծառայությունների ծավալի աճ՝ 4.1%, և արդյունաբերական արտադրանքի ծավալի աճ՝ 2.8%:

2016թ․ հունվար-հուլիս ամիսներին՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, ամենամեծ անկումը շինարարության ոլորտում է՝ 7.6%։

Դիտարկվող ժամանակահատվածում տնտեսական ակտիվությունը աճել է 3%-ով` հիմնականում արտահանման ծավալի 16.5%, արդյունաբերական արտադրանքի ծավալի 7.9% և ծառայությունների ծավալի 7.6% աճի շնորհիվ։ 2016թ․ հունվար-հուլիս ամիսներին նախորդ տարվա նույն յոթ ամիսների համեմատ միջին ամսական անվանական աշխատավարձերը պետական ոլորտում նվազել են 1%-ով, իսկ մասնավոր ոլորտում՝ աճել 5.2%-ով։

Մեկնաբանել