ԱԳՆ-ն ճշտում է Իտալիայում երկրաշարժից տուժածների շրջանում ՀՀ քաղաքացիների առկայությունը

MFA New BuildingԻտալիայում տեղի ունեցած երկրաշարժից տուժածների շրջանում ՀՀ քաղաքացիների և հայերի առկայության մասին տեղեկատվությունը ճշտվում է, հաղորդում են ՀՀ արտգործնախարարությունից։

«ՀՀ դեսպանությունը մշտական կապի մեջ է տեղի իշխանությունների հետ»,- ասված է ԱԳՆ հաղորդագրության մեջ։

Օգոստոսի 24-ին՝ տեղի ժամանակով առավոտյան 3։36-ին, Իտալիայի կենտրոնական հատվածում տեղի է ունեցել 6․2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ։

Իտալական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ վերջին տվյալներով երկրաշարժի հետևանքով զոհվել է առնվազն 37 մարդ, 150 մարդ կորած է համարվում։

Մեկնաբանել