Հովսեփ Խուրշուդյանն ազատ կարձակվի 1 մլն դրամ գրավի դիմաց

3-b--hovsep-khurshudyanԱրաբկիր և Քանաքեռ Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանն այսօր բավարարեց «Ժառանգություն» կուսակցության անդամ Հովսեփ խուրշուդյանին 1 մլն դրամ գրավի դիմաց ազատ արձակելու միջնորդությունը: Խուրշուդյանի փաստաբան Սեդա Սաֆարյանի խոսքով՝ գումարը մուծելուց հետո Խուրշուդյանն ազատ կարձակվի:

Վերաքննիչ դատարանը օգոստոսի 26-ին կքննարկի Խուրշուդյանի կալանքի որոշումը:

Զանգվածային անկարգությունների մեջ մեղադրվող Խուրշուդյանը դատարանի որոշմամբ դատապարտվել էր երկամսյա կալանքի:

Մեկնաբանել