Մահացել է իրավապաշտպան Միքայել Դանիելյանը

11709730_942589789131890_2736882223243400849_o Լուսանկարը՝ Հելսինկյան ասոցիացիայի ֆեյսբուքյան էջից։

Օգոստոսի 24-ի առավոտյան իր տանը հանկարծամահ է եղել Հելսինկյան ասոցիացիայի նախագահ, իրավապաշտպան Միքայել Դանիելյանը: Այս մասին հաղորդվում է կազմակերպության կայքում։

Միքայել Դանիելյանը Հելսինկյան ասոցիացիան հիմնադրել է 1997թ․:

Կազմակերպությունը ղեկավարելու տարիներին նա դասախոսություններ է կարդացել երիտասարդ իրավապաշտպանների համար Հայաստանում և արտերկրում:

2009թ․ Հայաստանում ԱՄՆ դեսպանատան կողմից ստացել էր «Ազատության պաշտպանի մրցանակը»:

Մեկնաբանել