Օգոստոսի 31-ին Պուտինը կայցելի Թուրքիա. լրատվամիջոցներ

2014թ. դեկտեմբերի 1, Վլադիմիր Պուտինը պետական այցով ժամանել է Թուրքիա 2014թ. դեկտեմբերի 1, Վլադիմիր Պուտինը պետական այցով ժամանել է Թուրքիա

Օգոստոսի 31-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կայցելի Թուրքիա, հաղորդում է թուրքական T24 կայքը:

Այդ օրը Անթալիայում կայանալու է Թուրքիայի և Ռուսաստանի հավաքականների ընկերական հանդիպումը, որին ներկա է գտնվելու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:

Վերջին անգամ Վլադիմիր Պուտինը Թուրքիայում էր 2014թ. դեկտեմբերին՝ պետական այցով:

ՌԴ նախագահի՝ օգոստոսի վերջին կայանալիք այցը Թուրքիա հաջորդում է ռուս-թուրքական հարաբերությունների ութամսյա լարվածությանը, որի պատճառ էր դարձել անցյալ նոյեմբերին թուրքական օդուժի կողմից ռուսական ինքնաթիռի խոցումը: Օգոստոսի 9-ին Սանկտ Պետերբուրգում կայացել է երկու երկրների ղեկավարների հանդիպումը, որի ժամանակ հայտարարվել է «երկխոսության վերսկսման» մասին:

Մեկնաբանել