Պաշտոնական այցով Հայաստան է ժամանել Վրաստանի վարչապետը

Սեպտեմբերի 5-ին պաշտոնական այցով Հայաստան է ժամանել Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին:

Ինչպես հաղորդում են ՀՀ կառավարության մամուլի ծառայությունից, «Զվարթնոց» օդանավակայանում Վրաստանի իր գործընկերոջը դիմավորել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:

Դիմավորման պաշտոնական արարողությունից հետո Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիի գլխավորած պատվիրակությունն ուղևորվել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:

Մեկնաբանել