Ալեքս Ֆերգյուսոն. Չենք նախատեսում վերադարձնել Ռոնալդուին

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ալեքս Ֆերգյուսոնը գնահատել է «Ռեալի» հարձակվող Կրիշտիանո Ռոնալդուին վերադարձնելու հնարավորությունը:

«Կրիշտիանո Ռոնալդուի վերադարձի համար ոչ մի նախադրյալ չկա: Այս տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը: Նա դե երկու տարվա պայմանագիր ունի, և ինձ թվում է, որ այս խոսակցությունները նրա պայմանագրի երկարաձգման շուրջ ընթացող բանակցությունների մի մասն են: Հնարավոր է` դրանք գալիս են նրա գործակալից: Ամեն դեպքում, Կրիշտիանոյի վերադառնալու հնարավորութունը փոքր է: Սակայն եթե նա վերադառնար, մենք նրան, ինչպես նաև մեր նախկին մեծագույն բոլոր ֆուտբոլիստներին, լավ կընդունենք», – շոտլանդացու խոսքերը մեջբերում է Goal.com-ը:

Մեկնաբանել