Կրեմլում աշխատավարձերը կրկնակի բարձրացել են. Forbes

Վերջին մի քանի ամսում Ռուսաստանի նախագահի, ինչպես նաև կառավարության աշխատակազմի աշխատավարձերը ավելի քան երկու անգամ բարձրացել են և ներկայում համեմատելի են թոփ մենեջերների աշխատավարձերի հետ: Բացի այդ՝ յուրաքանչյուր պաշտոնյային շնորհվող աստիճանները հավասարեցվել են: Այս մասին վկայում է Forbes հեղինակավոր պարբերականի ուսումնասիրությունը:

Այսպես՝ ըստ հանդեսի՝ եթե նախկինում դեպարտամենտի ղեկավարը ստացել է 125 հազ. ռուբլի, հունվարի1-ից նրա աշխատավարձը բարձրացել է մինչև 330 հազ. ռուբլի: Դեպարտամենտի ղեկավարի տեղակալի աշխատավարձը 100 հազ. ռուբլուց բարձրացել է մինչև 250 հազ. ռուբլի: Փոխվարչապետի օգնականը նախկին 70-90 հազ. աշխատավարձի փոխարեն ներկայում մինչև 190 հազ. աշխատավարձ է ստանում:

Ուշագրավ է, որ պետական պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման մասին հրամանագիր նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագարել է երրոդ ժամկետում վերընտրվելուց գրեթե անմիջապես հետո: Հրամանագրի համաձայն՝ 2012թ. պաշտոնյաների աշխատավարձերը հավասարվել են «նույն կարգի» զինծառայողների աշխատավարձերին: Այսպես՝ աշխատակազմի ղեկավարի տեղակալին «հավասարեցրել» են պաշտպանության փոխնախարրին:

Կրեմլում աշխատավարձերի բարձրացումը կառավարությունում խորը դժգոհության առիթ է դարձել, որից հետո նոյեմբերին բարձրացվել է նաև կառավարության աշխատակազմի աշխատավարձերը:

Ըստ Forbes-ի՝ յուրաքանչյուր պաշտոնյայի աշխատավարձի բավական բարդ սխեմայով անահատական հաշվարկ է կատարվում: Վերջնական չափը կախված է ինչպես հաստիքից և պաշտոնի աստիճանից, այնպես էլ աշխատանքի բարդությունից, գաղտնի նյութերի հետ շփման հավանականությունից և այլ գործոններից:

Ներկայում այս պաշտոնյաների աշխատավարձերը սկսել են համեմատել նախարարությունների աշխատակիցների աշխատավարձերի հետ, և, պարբերականի փորձագետների կարաիքով, ամենայն հավանականությամբ կբարարձանան նաև այդ գերատեսչությունների աշխատավարձերը:

Եթե դա տեղի ունենա, այս գերատեսչությունների տարեկան աշխատավարձերի համար պետական բյուջեից 2,3 մլրդ կպահանջվի: Հանդեսը իր հաշվարկները կատարելիս հիմք է ընդունել Ռուսաստանի վիճակագրական ծառայության 2012թ. սեպտեմբերի տվյալների, որոնց համաձայն՝ պետական ծառայողների թիվը 38 հազ. է եղել՝ շուրջ 60 հազ. ռուբլի միջին աշխատավարձով:

Մեկնաբանել