Բաքվում ստորագրվել է «Շահ Դենիզ-2»-ը

Դեկտեմբերի 17-ին Բաքվում տեղի է ունեցել «Շահ Դենիզ» գազի հանքավայրի նախագծի երկրորդ փուլի ֆինանսավորման համաձայնագրի՝ «Շահ Դենիզ-2»-ի ստորագրման արարողությունը, հաղորդում է ադրբեջանական contact.az-ը: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ սա պատմական իրադարձություն է, և ««Շահ Դենիզը» աշխարհի խոշորագույն էներգետիկ նախագիծն է»: Արարողությանը մասնակցել են նաև Ալբանիայի, Բուլղարիայի, Վրաստանի և Խորվաթիայի վարչապետերը, Մեծ Բրիտանիայի արտգործնախարարը, Իտալիայի փոխարտգործնախարարը, Եվրամիության էներգետիկայի հարցերով հանձնակատարը, Թուրքիայի էներգետիկայի նախարարը և այլք: Միջոցառամանը պետք է մասնակցեր նաև Հունաստանի վարչապետը, սակայն նրա ինքանթիռը տեխնիկական խնդիրների պատճառով թռիքչից 15 րոպե հետո հարկադիր վայրէջք է կատարել, և նա չի մեկնել Բաքու:

«Շահ Դենիզ-2»-ի արժեքը $25 մլրդ է, սակայն իրականացման փուլում կարող է աճել 20%-ով:

Նախագծի շրջանակում ծրագրվում է ծովային երկու պլատֆորի կառուցում, 26 ստորջրյա հորատանցքի փորում, 550 մետր խորության վրա 500 կմ երկարությամբ խողովակաշարի, Ադրբեջանի տարածքում նոր գազամուղի, Վրաստանի տարածքում՝ գազակոմպրեսորային կայանների կառուցում, ինչպես նաև Սանգաչալի տերմինալի ընդլայնում:

Պայմանագրի մասնակիցները նշում են, որ փաստաթղթի ստորագրումը կխթանի Ադրբեջանի և Վրաստանի տարածքով անցնող Հարավկովկասյան գազմուղի ընդլայնման, ինչպես նաև Թուրքիաի տարածքով անցնող Անդրանատոլիական գազամուղի՝ TANAP-ի շինարարության և Հունաստանով ու Ալբանիայով անցնող ու մինչև Իտալիա ձգվող Անդրադրիատիկ գազամուղի՝ TAP-ի կառուցումը:

Ծրագրվում է նախագծի շնորհիվ արդյունահանել 360 մլրդ խմ գազ:

Հանքավայրի շահագործման կոնսորցիումի մասնակիցները փոխհամաձայնության են եկել գազի արդյունահանումը ներկայիս 55 հազ. բարել/օր-ից մինչւ 120 հազ. բարել/օրի ավելացման շուրջ, որը արդեն 2014թ.կկազմի 1,4 մլրդ բարել/տարի:

«Շահ Դենիզի» պաշարները գնահատվում են 1,2 տրլն խմ:

Գազի «Շահ Դենիզ» ծովային հանքավայրի շահագործման մասին պայմանագիրը ստորագրվել է 1996թ. հունիսի 4-ին, որի մասնակիցներն են բրիտանական British petroleum-ը՝ 25% մասնաբաժնով(նաև նախագծի օպերատոր), նորվեգական Statoil-ը՝ 25,5%, իրանական NICO-ն՝ 10%, ֆրանսիական Total-ը՝ 10%, ռուսական LUKoil-ը՝ 10%, թուրքական TPAO-ն՝ 9% և ադրբեջանական SOCAR-ը՝ 10%:

Արդյունահանվող գազը արտահանվելու է Թուրքիա՝ 6 մլրդ խմ և Եվրոպա 10 մլրդ խմ:

Հանքավայրը շահագործման է հանձնվել 1999թ., և Ադրբեջանը սկսած 2006թ. գազ է արտահանել Վրաստան և Թուրքիա:

Դեկտեմբերի 17-ին ստորագրված պայմանագրի համաձայն՝ հանքավայրի շահագործումը երկարացվում է մինչև 2048թ.: Բացի այդ՝ SOCAR-ի և BP-ի մասնաբաժինը մեծանում է համապատասխանաբար 16,7% և 28,8%:

BP-ի տարածած հաղորդագրության համաձայն՝ SOCAR-ը գնել է Statoil-ի 6,7% մասնաբաժինը, մնացած 3,3%-ը BP-ն:

Հունիսի վերջին հանքավայրի շահագործման կոնսորցիումը TANAP-ը ընտրել է որպես եվրոպական շուկաներ գազի արտահանաման իր երթուղի: TANAP-ի վերաբերյալ Անկարան և Բաքուն միջպետական համաձայնագիր են ստորագրել հունիսի 28-ին, իսկ կառուցման մասին հուշագիրը ստորագրվել է 2011թ.: Գազատարի շինարարությունը նախատեսվում էր սկսել 2013թ. վերջին կամ 2014թ. սկզբին, իսկ առաջին մատակարարումներն իրականացնել՝ 2018թ.:

Մեկնաբանել