Ադրբեջանն ու Թուրքիան 2016թ․ Վրաստանում խոշորագույն ներդրողներն են

Այս շաբաթ Վրաստանի Ազգային վիճակագրական գործակալության՝ GeoStat-ի հրապարակած տվյալների համաձայն՝ Վրաստան ուղիղ օտարերկրյա ներդրումների ընդհանուր ծավալի կեսը 2016թ․ բաժին է ընկել Ադրբեջանին և Թուրքիային։

Կառույցի տվյալներով՝ Ադրբեջանը Վրաստանում արել է 558 մլն դոլարի (35,6 տոկոս), իսկ Թուրքիան՝ 203,5 (13 տոկոս)։ Նրանց հաջորդում են Միացյալ Թագավորությունը՝ 118,8 մլն (7,6 տոկոս), Նիդեռլանդները՝ 97,2 մլն (6,2 տոկոս) և Լյուքսեմբուրգը՝ 88,3 մլն դոլար (5,6 տոկոս)։

Մեկնաբանել