Հայաստան – Գերմանիա, Իրան – Հայաստան. Ստամբուլ 2012, թիմերի կազմերը

Շախմատի համաշխարհային օլիմպիադայի պաշտոնական կայքը քիչ առաջ հրապարակեց 9-րդ տուրի թիմերի կազմերն` ըստ խաղատախտակների: Արդեն տեղեկացրել ենք, որ Հայաստանի տղամարդկանց հավաքականը 13 միավորով ընթանում է 3-րդ տեղում և այսօր ուժերը կչափի մրցաշարի 5-րդ վարկանիշն ունեցող Գերմանիայի հավաքականի հետ: Մեր տղաները բոլոր 4 խաղատախտակների վրա անհատական վարկանիշներով գերազանցում են մրցակցին:

Հայաստան վարկ. GermanyԳերմանիա վարկ.
Լևոն Արոնյան 2816 Արկադի Նայդիչ 2712
Սերգեյ Մովսեսյան 2705 Իգոր Խենկին 2651
Վլադիմիր Հակոբյան 2687 Գեորգ Մեյեր 2648
Գաբրիել Սարգսյան 2693 Դանիել Ֆրիդման 2653

Կանանց հավաքականը նույնպես այսօր ուժերը կչափի կարգով ավելի ցածր թիմի հետ: Մեր աղջիկներն Էլինա Դանիելյանի գլխավորությամբ կփորձեն հաղթահարել Իրանի ընտրանու արգելքը և միանալ մեդալների համար մղվող պայքարին:

IranԻրան վարկ. Հայաստան վարկ.
Աթուսա Փուրքաշիյան 2313 Էլինա Դանիելյան 2476
Սարասադաթ Խադեմալշարեհ 2270 Լիլիթ Մկրտչյան 2454
Ղազալ Հաքիմիֆարդ 2249 Լիլիթ Գալոյան 2349
Շայեշտեհ Ղադերփուր 2218 Մարիա Կուրսովա 2338

Մարզական գործընկեր SportArmenia.com

Մեկնաբանել