Ֆաբրեգաս. Պետք չէ ինձ հիմարի տեղ դնել

«Բարսելոնայի» կիսապաշպան Սեսկ Ֆաբրեգասը պատասխանել է քննադատներին` նշելով, որ ինքը լավ մարզավիճակում է գտնվում:

«Չեմ կարող հասկանալ իմ անվան շուրջ բարձրացրած այս աղմուկի պատճառը: Ինչ-որ մեկը կարծում է, որ ես վատ եմ խաղում: Ոչ մի նման բան. ես լավ մարզավիճակում եմ: Իսկ ինչ վերաբերում է խաղային քիչ ժամանակին, մի’ մոռացեք, որ ես հիմնական կազմում տեղ ունենալու համար մրցակցում եմ Մեսսիի, Չավիի, Ինյեստայի և աշխարհի այլ ուժեղագույն խաղացողների հետ: Հասկանում եմ, թե ուր եմ եկել, և պետք չէ ինձ հիմարի տեղ դնել»,- ասել է իսպանացին Marca-ի հետ հարցազրույցի ժամանակ:

Մարզական գործընկեր` SportArmenia.com

Մեկնաբանել