Քալաձեին շնորհավորել են Գատուզոն և Նեստան

«Միլանի» և Վրաստանի հավաքականի նախկին պաշտպան Կախա Քալաձեն, ում Վրաստանի խորհրդարանական ընտրություններում հաղթանակած «Վրացական երազանք» կոալիցիայի առաջնորդ Բիձինա Իվանիշվիլին ներկայացրել է երկրի փոխվարչապետի պաշտոնում, շնորհավորանքներ է ստացել իտալական ակումբի իր նախկին թիմակիցներից:

«Ինձ զանգահարել են Գատուզոն և Նեստան», – «Իզվեստիային» է հայտնել Քալաձեն:

Հիշեցնենք, որ թեև նախկին ֆուտբոլիստը համամասնական ցուցակում առաջադրվել էր 1-ին տեղով, նա խորհրդարան անցավ մեծամասնական ընտրակարգով` արժանանալով Սամտրեդիայի ընտրողների ձայների բացարձակ մեծամասնությանը:

Մարզական գործընկեր` SportArmenia.com

Մեկնաբանել