Գյուլն իր ափսոսանքն է հայտնել ԱՄՆ դեսպանատան պայթյունի կապակցությամբ

Թուրքիայի անվտանգության և հետախուզության ուժերը աչալրջորեն հետևում էին ահաբեկիչների գործողություններին, բայց դժբախտաբար չկարողացան կանխել Անկարայում ԱՄՆ դեսպանատան մուտքի մոտ մահապարտ ահաբեկչի կողմից պայթյունի իրականացումը: Hurriyet-ի հաղորդմամբ` այսպիսի հայտարարություն է արել Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը Սերբիայի նախագահ Թոմիսլավ Նիկոլիչի հետ հանդիպումից հետո կայացած մամուլի ասուլիսին:

Անդրադառնալով Թուրքիայի` Եվրամիության անդամակցությանը` Գյուլը նշել է, որ կառույցի որոշ անդամներ Անկարայի առաջ նախապայմաններ են դնում, ինչն էլ գործընթացի դանդաղեցման պատճառ է դառնում: Այնուամենայնիվ, Թուրքիան շարունակում է լիիրավ անդամակցության գործընթացը, նշել է Գյուլը` ընդգծելով, որ Շանհայի համագործակցության կազմակերպությունը ԵՄ-ին այլընտրանք լինել չի կարող:

Գյուլի խոսքով` ներկայում Թուրքիան իր ներքին խնդիրներն է փորձում լուծել` նկատի ունենալով Քրդստանի աշխատավորական կուսակցության հետ ընթացող բանակցությունները:

Մեկնաբանել