BlackBerry-ի նոր սմարթֆոնը ռեկորդային պահանջարկ է գրանցել

Կանադական BlackBerry (նախկինում Research In Motion) ընկերության թողարկած BlackBerry 10 սերնդի նոր` BlackBerry Z10 սմարթֆոնը դարձել է ամենահաջողակ սարքավորումն ընկերության պատմության մեջ: Ինչպես հաղորդում է All Things Digital-ը, այս մասին հայտարարել է ընկերության գործադիր տնօրեն Թորստեն Հեյնսը:

Կանադայում և Մեծ Բրիտանիայում BlackBerry Z10-ի ռեկորդային պահանջարկ է գրանցվել:

Կանադայում սմարթֆոնի վաճառքի մեկնարկի առաջին օրը BlackBerry-ն գրանցել է պահանջարկի 50-տոկոսանոց աճ` իր նախկին ամենահայտնի մոդելների համեմատ, իսկ Մեծ Բրիտանիայում` վաճառքի առաջին շաբաթվա ընթացքում այս ցուցանիշը եռապատկվել է:

BlackBerry Z10-ի վաճառքների վերաբերյալ կոնկրետ տվյալներ չեն հաղորդվում:

Մեկնաբանել