Ղրղըզստանի նախկին նախագահը հեռակա կարգով դատապարտվել է 24 տարվա ազատազրկման

Ղրղըզստանի ռազմական դատարանը երկրի նախկին նախագահ Կուրմանբեկ Բակիևին հեռակա կարգով դատապարտել է 24 տարվա ազատազրկման։ Նրա եղբյարը՝ Ժանիշ Բակիևը, որը գլխավորել է Պետական պահպանության ծառայությունը, դատապարտվել է ցմահ ազատազրկման, հաղորդում է BBC-ն։

Նրանք երկուսն էլ մեղավոր են ճանաչվել մի շարք ծանր հանցագործություններում, ներառյալ՝ ցուցարարների գնդակոծումը Բիշքեկի կենտրոնական հրապարակում 2010թ․ ապրիլին։

Պաշտոնանկությունից հետո Ղրղըզստանի նախկին նախագահը եղբոր հետ փախել է երկրից և ներկայում ապրում է Բելառուսում, որտեղ նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն նրանց քաղաքական ապաստան է տրամադրել։

Ղրղըզստանի իշխանությունները բազմիցս դիմել են Մինսկին՝ պահանջելով արտահանձնել Կուրմանբեկ Բակիևին, սակայն միշտ մերժում են ստացել։

Մեկնաբանել