Motorola-ն կզբաղվի մոդուլային սմարթֆոնների ստեղծմամբ

Google-ին պատկանող Motorola ընկերությունը հայտարարել է մոդուլային սմարթֆոնների բաց հարթակի ստեղծման մտադրության մասին, հաղորդում է Mashable-ը: Motorola-ի պաշտոնական բլոգում նշված է, որ նախագիծը ստացել է Project Ara անվանումը:

Project Ara-ի վրա պատրաստվող սմարթֆոնները կազմված են երկու մասից՝ կառուցվածքային հարթակ (endosceleton) և վերջինիս միացվող մոդուլներ: Օգտագործողի ցանկությամբ այդ հարթակին հնարավոր է միացնել նոր պրոցեսոր, էկրան, ստեղնաշար, մարտկոց և այլն:

Project Ara նախագիծը հիշեցնում է Phonebloks սմարթֆոնը, որը պատկանում է հոլանդացի դիզայներ Դեյվ Հաքենսին:

Մոտ ապագայում ընկերությունը ծրագրային մշակման մասնագետներին կառաջարկի սկսել մոդուլների ստեղծման գործընթացը: Այն օգտագործողները, որոնց կցանկանան մասնակցություն ունենալ նոր սմարթֆոնի նախագծման աշխատանքներին, կարող են գրանցվել հատուկ էջում: Մասնակիցներից առավել ակտիվները նոր սարքավորումը կստանան անվճար, մյուսներին կտրամադրվեն հատուկ զեղջեր:

Մեկնաբանել