Արցախի ԱԺ նախագահը հանդիպել է  «Պահեստազորի սպաների միության» անդամներին

Օգոստոսի 24-ին Արցախի ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանը հանդիպել է «Պահեստազորի սպաների միություն» հասարարակական կազմակերպության անդամների հետ: Արցախի ԱԺ-ից հայտնում են, որ հանդիպումն ընթացել է բաց երկխոսության պայմաններում:

«Ներկայացնելով քաղաքական հարաբերությունների դաշտի վերականգնման ուղղությամբ տարվող աշխատանքները՝ Դավիթ Իշխանյանն ընդգծել է նաև, որ, որպես ԱԺ նախագահ, որդեգրել է մի քաղաքական գիծ՝ հնարավորինս վերականգնել հասարակություն–խորհրդարան վստահությունը:

«ՊՍՄ» ՀԿ նախագահ Կարմեն Ասլանյանը անդրադարձել է կազմակերպության գործունեությանը, կառույցի կողմից իրականացված սոցիալական, անվտանգային, ռազմահայրենասիրական ծրագրերին: ԱԺ նախագահը պատասխանել է հանդիպման մասնակից սպաների հարցերին:

Հանդիպմանը ներկա էր ԱԺ պաշտպանության, անվտանգության և օրինապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մարսել Պետրոսյանը»,- նշված է հաղորդագրության մեջ:

***

Օգոստոսի 16-ին լուրեր տարածվեցին, որ աշխարհազորի մի խումբ մարտիկներ մտել են Արցախի Ազգային ժողով և իրենց անհամաձայնությունը հայտնել Արայիկ Հարությունյանի հնարավոր հրաժարականի վերաբերյալ։ Այնուհետև Հարությունյանը եկել է դեպքի վայր, որից հետո հանդիպումը շարունակվել է փակ դահլիճում։

«Արցախի լրատվական» տելեգրամյան ալիքը հաջորդ օրը գրեց, որ Ազգային ժողովի նորընտիր նախագահը հրաժարվել է հանդիպել դիրքերից իջած աշխարհազորի հետ։

Կարդացեք նաև՝

Մեկնաբանել