Հասարակություն – CIVILNET
-
Փաշինյանը համոզված է՝ սահմանազատման գործընթացով Հայաստանի լինելիության հարցն է լուծվում
Հասարակություն – CIVILNET Վարչապետ Նիկոլ Փաշինյանը համոզված է, որ սահմանազատման գործընթացով Հայաստանի լինելիության հարցն է լուծվում։ «Եկել ենք մի տեղ, որտեղ մենք Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ ենք դնում սեղանին։ Մենք այս փուլում շատ ակտիվ պետք է լինենք որպես կուսակցություն։ Պարզ է, որ դա շատ ցավոտ հարց է և դա ուրիշի տունը չի, դա իմ տունն է։ Տան խնդիր կա, ճանապարհի խնդիր կա, բայց ուզում եմ արձանագրենք, որ մենք ոչ թե մի տան, գյուղի, ճանապարհի հարց ենք լուծում, այլ Հայաստանի Հանրապետության առաջիկա տասնամյակներում լինելիության հարցն ենք լուծում և մենք լուծելու ենք այդ հարցը։ Ուրիշ տարբերակ չունենք, որովհետև դա մեր՝ «Քաղաքացիական […]
-
Մամիկոն Ասլանյանը կմնա կալանքի տակ
Հասարակություն – CIVILNET Վանաձորի նախկին քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը կշարունակի մնալ կալանքի տակ։ Հակակոռուպցիոն դատարանն այսօր՝ ապրիլի 26-ին, մերժեց նրան ազատ արձակելու վերաբերյալ պաշտպանական կողմի միջնորդությունը։ «Մամիկոն Ասլանյանը անազատության մեջ է, որովհետև դատարանը գտել էր, որ կա շուրջ 30 վկա, որոնք պիտի հարցաքննվեն, և դատարանի կարծիքով՝ կարող էր նրանց վրա որոշակի ազդեցություն ունենալ՝ հաշվի առնելով, որ ընտրված քաղաքապետ է։ Հիմա այդ 30 վկաներին լսել են, ակնհայտ է, որ հիմքը վերացել է, և մարդը պետք է ազատ արձակվի։ Մեկ էլ դատարանը որոշում է, որ սեփական նախաձեռնությամբ ևս 7 վկա պետք է հրավիրի հարցաքննության։ Հիմա ես չեմ ուզում ասել, որ այդ որոշումն ինքնին […]
-
ՀՀ-ում նոր ատոմակայանի կառուցման հետազոտություններին ներգրավված են ամերիկյան կազմակերպություններ. փոխնախարար
Հասարակություն – CIVILNET Հայաստանում նոր ատոմակայանի կառուցման տեխնիկատնտեսական ուսումնասիրություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ։ «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնել է տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Հակոբ Վարդանյանը: «Հայաստանում միջուկային նոր էներգաբլոկի/էներգաբլոկների կառուցման շրջանակներում իրականացվում են տեխնիկատնտեսական հետազոտություններ, որում ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ: Նրանց փոխանցվել են թեմայի վերաբերյալ ձևակերպված մոտեցումներն ու պատկերացումները: ԱՄՆ-ի հետ հնարավոր համագործակցության ուղղությունների և ծավալների վերաբերյալ տեղեկատվության հանրայնացումն այս փուլում նպատակահարմար չենք համարում»,- ասել է Վարդանյանը։ Ապրիլի սկզբին ԱՄՆ-ը հայտարարել էր միջուկային էներգետիկայի զարգացման և էներգետիկական անվտանգության ապահովման հարցում Հայաստանին աջակցելու պատրաստակամության մասին: Ապրիլի 5-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը և Եվրահանձնաժողովի […]
-
Կորոնավիրուսի միջոցների հափշտակման գործն ուղարկվել է դատարան
Հասարակություն – CIVILNET Առողջապահության նախկին փոխնախարար Գևորգ Սիմոնյանին առնչվող քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան, հաղորդել է դատախազությունը։ Սիմոնյանի նկատմամբ հանրային հետապնդում էր հարուցվել 2023-ի գարնանը։ Դատախազությունը նրան մեղադրում է պաշտոնեական լիազորությունների չարաշահման մեջ, որն առաջացրել է ծանր հետևանքներ։ Ըստ հաղորդագրության՝ առողջապահության նախարարությունից խարդախությամբ հափշտակվել է ավելի քան 263 միլիոն դրամ։ Մասնավորապես, Հայաստանում գործող հիվանդանոցներից մեկի հիմնադիր և տնօրեն Բ.Շ.-ն (խոսքը «Մեդլայն» կլինիկայի ղեկավար Բաբկեն Շահումյանի մասին է) հիվանդանոցի աշխատակիցներից Լ.Հ-ի հետ կազմակերպել ու ղեկավարել են կորոնավիրուսի հետ կապված պատմագրերում կեղծ տեղեկությունների ներառումը։ «Բ.Շ.-ն Լ.Հ.-ին հայտնել է, որ բժշկական օգնության և սպասարկման տվյալ ոլորտի նկատմամբ հսկողություն իրականացնող ՀՀ առողջապահության […]
-
Երևանը կողմ է Ղազախստանում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման
Հասարակություն – CIVILNET Հայաստանը կողմ է միջնորդական ջանքերին, որոնք իրապես միտված են Հարավային Կովկասում հարատև խաղաղության հասնելու նպատակին։ Այդ մասին ՍիվիլՆեթի հետ զրույցում ասել է ՀՀ ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը՝ անդրադառնալով Ղազախստանում Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հանդիպում անցկացնելու առաջարկին։ Նա նշել է, որ հնարավոր հանդիպման ամսաթվի մասին ԱԳՆ-ը կտեղեկացնի «դրա շուրջ պայմանավորվածություն ձեռք բերվելուն պես»։ «Ինչպես նշել ենք նախկինում, ՀՀ-ն դիտարկում է և կողմ է այն միջնորդական ջանքերին կամ բանակցությունների անցկացման հարթակներին, որոնք իրապես միտված են Հարավային Կովկասում հարատև խաղաղության հասնելու նպատակին, աջակցում են հիմնարար սկզբունքների ու փոխհամաձայնեցված փաստաթղթերի, այդ թվում՝ 1991-ի Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա Հայաստանի և Ադրբեջանի կողմից […]
-
Դելիմիտացիա, «Զանգեզուրի միջանցք», հայ-թուրքական գործընթաց․Ալիևը՝ Հայաստանի մասին
Հասարակություն – CIVILNET Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ապրիլի 23-ին ելույթ է ունեցել տեղական դիվանագիտական ակադեմիայի կազմակերպած միջոցառմանը, որի ժամանակ խոսել է Հայաստանի հետ հարաբերությունների մասին։ ՍիվիլՆեթն ի մի է բերել տարածաշրջանին, մասնավորապես, Հայաստանին վերաբերող Ալիևի հիմնական շեշտադրումները։
-
Ոսկու տենդը Հայաստանում թափ է հավաքում. Աղասի Թավադյան
Հասարակություն – CIVILNET Ոսկին դարձել է Հայաստանից արտահանվող հիմնական ապրանքը, որի տեսակարար կշիռն արտահանման ծավալում շարունակում է աճել. «ՍիվիլՆեթ բիզնեսի» եթերում ասում էտնտեսագետ, «Ամբերդ» հետազոտական կենտրոնի փորձագետ Աղասի Թավադյանը: Նրա խոսքով՝ ոսկու տենդը Հայաստանում թափ է հավաքում, և դա վտանգավոր է տնտեսության համար:
-
Խեյրիմլի վիճակ Կիրանցից Ոսկեպար ու Բաղանիս․ ինչ է կատարվում սահմանազատված
Հասարակություն – CIVILNET Մի քանի օր շարունակ Կիրանցի բնակիչները փակ են պահում դեպի Ոսկեպար տանող ճանապարհը, ապրիլի 25-ին նրանք զուգահեռ տեղափոխվել էին գյուղ չհասած կամրջի մոտ։ Մտավախություն կար, որ իրականացվում են ականազերծման գործընթացներ։ Տվյալ մասում սահմանազատման հետևանքով ոչ միայն կամուրջը կանցնի ադրբեջանական վերահսկողության տակ, այլ նաև մի քանի տներ։