ՏՏ ոլորտը դժվարություններ է զգում. կառավարությունը կտրամադրի դրամաշնորհներ

Կառավարության այսօրվա նիստում ընդունվեց կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 17-րդ միջոցառումը, որով նախատեսվում է 10-30 մլն դրամի դրամաշնորհներ տրմադրել ՏՏ ոլորտի որոշ ընկերությունների: Նպատակն է խթանել աշխատանքների պահպանումն ու նորարար գաղափարների ստեղծումը։ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը նկատեց, որ համաձայն նախարարության հարցումների՝ այս ընթացքում ոլորտի ընկերությունների 54 տոկոսի մոտ ֆինանսական բացասական արդյունք է գրանցվել, և նրանք ունեն աջակցության կարիք:

Մեկնաբանել