Քո գրպանից – CIVILNET Քո գրպանից․ 2023-ի ուշագրավ, չհիմնավորված ու ոչ արդյունավետ ծախսերը ՍիվիլՆեթը «Քո գրպանից» հաղորդման շրջանակում ներկայացնում է, թե պետական ու համայնքային մարմինները 2023-ին ուշագրավ,… Քո գրպանից «Քո գրպանից» հաղորդաշարը լուսաբանում է թեմաներ, որոնք առնչվում են պետական գնումների ոլորտին, հանրային միջոցների ոչ արդյունավետ կառավարմանը և/կամ կոռուպցիային։ Քո գրպանից․ որքա՞ն գումար կխնայվեր, եթե ամերիկյան ալկոմետրերը «հարգեին ՀՀ օրենքը» Ապրիլ 03, 2023 Ինչո՞ւ չեն օգտագործվում ԱՄՆ դեսպատան կողմից ոստիկանությանը տրամադրած… Քո գրպանից․ 2022-ը հաջող տարի էր․․․ պաշտոնյաներին փոխկապակցված բիզնեսների համար Հունվար 10, 2023 2022-ը Հայաստանի պատմության մարտահրավերներով ու դժվարություններով… Քո գրպանից՝ շարունակվող պադավատապետությանը Հոկտեմբեր 31, 2022 Օրերս հայտնի դարձավ, որ կառավարությունը մտադիր է նոր 200 մեքենա ձեռք… Քո գրպանից՝ 25 մլրդ դրամ 2023-ի պարգևավճարներին Հոկտեմբեր 09, 2022 2023-ի պետական բյուջեի նախագիծը ներկայացնելիս հայտարարվեց, թե պարգևատրումներին… Օրական երեք բնակարանային գողություն․ հանցագործության թվերը Հայաստանում Հայաստանում գրանցվել է 30 245 հանցագործություն միայն մեկ տարվա` 2021-ի ընթացքում: Նախորդ տարվա` 2020-ի համեմատ երկրում… ԼՐԱՀՈՍ ԱՄՆ-ը Հայաստանում ԵՄ առաքելությանը չի մասնակցում. Լավրովը սխալվում է Քո գրպանից – CIVILNET Անի Գրիգորյան, #CivilNetCheck Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը մարտի 28-ին «Իզվեստիա» թերթին տված հարցազրույցում պնդել է, թե Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության կազմում ընդգրկվում են զինծառայողներ ոչ ԵՄ անդամ երկրներից՝ Կանադայից, Նորվեգիայից և ԱՄՆ-ից։ «[…]Այժմ այնտեղ [Հայաստան` խմբ.] զինծառայողներ են ուղարկվում Կանադայից, Նորվեգիայից և ԱՄՆ-ից՝ այն [ԵՄ առաքելությունը՝ խմբ.] վերածելով Հյուսիսատլանտյան դաշինքի առաքելության»,- ասել է Լավրովը։ Մինչդեռ, ՌԴ արտգործնախարարը մոլորեցնում է։ Ոչ ԱՄՆ-ից, ոչ Նորվեգիայից, ոչ էլ Կանադայից զինծառայողներ չեն ընդգրկվել ԵՄ առաքելության մեջ։ Այսպես, դեռ 2023-ի հոկտեմբերին հայտնի դարձավ Կանադայից ԵՄ առաքելության կազմում երկու դիտորդ ընդգրկելու մասին։ Այդ մասին հայտնել էր Հայաստանի փոխարտգործնախարար Պարույր Հովհաննիսյանը՝ […] Ռուսական 102-րդ ռազմաբազայի առկայությունը Հայաստանի ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է․ Քո գրպանից – CIVILNET Ռուսական 102-րդ ռազմաբազայի առկայությունը Հայաստանի ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է։ Այդ մասին ՏԱՍՍ-ին հայտնել են Ռուսաստանի արտգործնախարարությունից՝ մեկնաբանելով ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենի գլխավորած «Հայաստանի բարեկամներ ցանց» խմբի զեկույցը։ «Խոսույթը, թե ՌԴ սահմանապահների դուրսբերումը ինչ-որ կերպ կամրապնդի Հայաստանի ռազմական ներուժը, վտանգավոր դեմագոգիա է։ Ստիպելով վերանայել ստեղծված անվտանգային համակարգը՝ Արևմուտքը դրա դիմաց ոչինչ չի առաջարկում»,- ասված է մեկնաբանությունում։ Ռուսաստանի ԱԳՆ-ն նշում է, որ Հայաստանի անվտանգության վրա բացասաբար կանդրադառնա նաև ԵՄ-ի հետ ազատ վիզային ռեժիմը, որը «կհանգեցնի երիտասարդ և տնտեսապես ակտիվ բնակչության արտահոսքի դեպի Եվրոպա և բացասաբար կանդրադառնա Հայաստանի տնտեսության և անվտանգության վրա»։ ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր […] ԱԺ-ում լսումներ կանցկացվեն Հայաստանի եվրաինտեգրման թեմայով Քո գրպանից – CIVILNET Հայաստանի Ազգային ժողովում լսումներ կացնկացվեն «Հայաստանի եվրաինտեգրման նոր հեռանկարները և մարտահրավերները» թեմայով։ Լսումների նախաձեռնողը ԱԺ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովն է։ Լսումները հրավիրվել է ապրիլի 4-ին` ժամը 11:00-ին։ *** Եվրախորհրդարանը մարտի 12-ին ընդունած բանաձևով առաջարկել է ԵՄ գործադիր մարմիններին՝ Եվրոպական հանձնաժողովին և Խորհրդին, դիտարկել Եվրամիությանը Հայաստանի անդամակցության թեկնածուի կարգավիճակ տրամադրելու հնարավորությունը․ «Եթե Հայաստանը շահագրգռված լինի թեկնածուի կարգավիճակ ստանալու հարցում և շարունակի իր ժողովրդավարությունն ամրապնդող կայուն բարեփոխումների ուղին, դա կարող է հիմք լինել ԵՄ-Հայաստան հարաբերություններում փոխակերպման փուլի համար»,- ասված է բանաձևում։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ողջունել է Եվրախորհրդարանի բանաձևը և ասել, որ ԵՄ-ի անդամության թեկնածությունը «պետք է հանրային […] Վարսեն Աղաբեկյանը՝ Պաղեստինի արտաքին գործերի ու սփյուռքի հարցերով պետնախարար Քո գրպանից – CIVILNET Պաղեստինի նոր կառավարությունում հայ նախարար կա․ Վարսեն Աղաբեկյանը նշանակվել է արտաքին գործերի և էքսպատրիատների հարցերով պետնախարար։ Պաղեստինյան WAFA գործակալության փոխանցմամբ՝ համապատասխան հրամանագրերը ստորագրել է Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասը՝ ձևավորելով Պաղեստինի 19-րդ կառավարությունը։ Նոր կառավարության երդմնակալությունը նախագահի առջև կլինի մարտի 31-ին։ Աղաբեկյանն անվանի պատմաբան է, որը մագիստրոսական կրթություն է ստացել ԱՄՆ-ի Ինդիանայի համալսարանում և դոկտորական աստիճան՝ Փիթսբուրգի համալսարանում: Կոնդեցիները սպասում են սեփականության վկայականներին, իշխանությունը՝ մրցույթին Քո գրպանից – CIVILNET Կոնդի թեման նորից լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում է։ Ներկայում, սակայն, գործնական ոչինչ տեղի չի ունենում թաղամասի շուրջ։ Կոնդեցիները սպասում են սեփականության վկայականներին, իշխանությունը՝ Կոնդի վերակառուցման մրցույթի երկրորդ փուլին։ Ստամբուլի ընտրությունները կարող են վճռել Թուրքիայի ապագան․ Քոփթաշ Քո գրպանից – CIVILNET Մարտի 31-ին Թուրքիայում սպասվում են տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) ընտրություններ։ Չնայած ընտրություններն ամբողջ երկրով մեկ են անցկացվելու, սակայն ամենաառանցքային հարցերից մեկն այն է, թե ով կդառնա Ստամբուլի քաղաքապետ։ Այդ պաշտոնի համար պայքարում է երկու թեկնածու՝ Մուրադ Քուրումն ու Էքրեմ Իմամօղլուն։ Քուրումը իշխանական թևի՝ «Արդարություն ու զարգացում» կուսակցության ներկայացուցիչն է, որը Թուրքիայի նախորդ կառավարությունում զբաղեցրել է Շրջակա միջավայրի նախարարի պաշտոնը։ Իսկ Իմամօղլուն Ստամբուլի գործող քաղաքապետն է, որը Թուրքիայի գլխավոր ընդդիմության, քեմալական Ժողովրդահանրապետական կուսակցության առանցքային դերակատարներից է։ Թուրքիայում սպասվող ընտրությունների վերաբերյալ ՍիվիլՆեթը զրուցել է ստամբուլաբնակ հրապարակախոս Ռոբերի Քոփթաշի հետ, որը, ի թիվս երկու մրցակիցների միջև պայքարի, վերլուծում է […] Առցանց անմաքս առևտրի շեմը կնվազեցվի՝ դառնալով 200 եվրո և 31 Քո գրպանից – CIVILNET Առցանց անմաքս առևտրի արտոնության շեմը կնվազեցվի։ Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ նախկին 200 հազար դրամ և 31 կգ արտոնության փոխարեն 2024-ի ապրիլի 1-ից կսահմանվի 200 եվրո և 31 կգ արտոնության շեմը: «Ֆիզիկական անձանց կողմից անձնական օգտագործման ապրանքների համար սահմանված առցանց անմաքս առևտրի արտոնության շեմը ենթարկվելու է փոփոխության: Նախկին 200 հազար դրամ և 31 կգ արտոնության փոխարեն սահմանվել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2017-ի դեկտեմբերի 20-ի որոշմամբ սահմանված 200 եվրո և 31 կգ արտոնության շեմը: Տվյալ արտոնության շեմը կիրառվելու է 2024 թվականի ապրիլի 1-ից հետո ՀՀ ներմուծված բացառապես անձնական օգտագործման ապրանքների դեպքում»,- ասված է հայտարարությունում։ «Ֆասթֆուդ» արվեստը ոչ միայն օգտակար չէ, այլև՝ թունավոր․ մտորումներ Թատրոնի Քո գրպանից – CIVILNET Մարտի 27-ին՝ Թատրոնի միջազգային օրը, հազարավոր մարդիկ շնորհավորում էին բեմարվեստի «ծառաներին», բայց շատ ավելին էին մեծ ու փոքր, հայտնի կամ անհայտ ծառաները, որոնք իրենք իրենց էին շնորհավորում։ Մեկ փոքրիկ դերով բեմ ելած կամ սերիալի էպիզոդիկ տեսարանում նկարահանված դերասանուհին գրում է իր ազգային, համամարդկային ու տիեզերական առաքելության մասին, ճոռոմ տեքստ գրում թատրոնի ու մշակույթի աստվածային ծագման ու նշանակության մասին և այդ ճռճռան «ստատուսը» զարդարում իր ոչինչ չասող լուսանկարով։ Այս կարգի բաներին կարելի էր ժպիտով վերաբերվել, համարել զավեշտալի ու ծիծաղելի, եթե չլիներ մեդալի հակառակ երեսը՝ ուշադրության պակասը։ Մյուս կողմից, շատերը, որ դերեր են խաղացել ու շարունակում են խաղալ […]