Լուրեր Հայաստանից | CivilNet
-
Բագրատ Սրբազանը՝ իշխանական լրատվամիջոցների թիրախում
Լուրեր Հայաստանից | CivilNet Լիլիթ Շահվերդյան, #CivilNetCheck Մի շարք լրատվամիջոցներ ապրիլի 29-ին տարածեցին տեղեկություն, թե Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը Տավուշում «բիզնեսով» է զբաղվում և «Բիչինա» անվանմամբ ավանդական մսամթերքի արտադրության սեփականատերն է։ Լուրն առաջինը հրապարակել է վարչապետի ընտանիքին պատկանող «Հայկական ժամանակը», ապա արտատպել են մերձիշխանական լրատվամիջոցներ՝ Medianews-ը, Araratnews.am-ն ու Civic.am-ը։ #CivilNetCheck-ը, սակայն, պարզեց, որ Տավուշի թեմի առաջնորդին վերագրվող մսի արտադրությունն արդեն մոտ մեկուկես տարի է, ինչ դադարել է, իսկ Բագրատ Սրբազանը թեկուզև մասնակցել էր արտադրության հիմնադրմանը, սակայն անձնական եկամուտներ չի ստացել։ Տավուշում Ադրբեջանի հետ հատվածային սահմանազատմանը զուգահեռ սահմանամերձ գյուղերում մեկնարկած բողոքի ցույցերին իր ակտիվ ներգրավվածությամբ աչքի է ընկնում Տավուշի […]
-
Տավուշ․ Գևորգի տունը սահմանի մյուս կողմում կմնա, բայց իրական խնդիրն
Լուրեր Հայաստանից | CivilNet Տավուշի մարզի Կիրանց գյուղի բնակիչ Գևորգ Սիմոնյանի տունը մեկն է այն տներից, որը գյուղի միջով իրականացվող սահմանազատման հետևանքով կարող է հայտնվել ադրբեջանական կողմում։ «Խնդիրը տունը կամ այգին չէ,- ասում է Գևորգը։- Այստեղ այլ՝ ավելի կարևոր հարց կա»։
-
Վերաֆինանսավորման տոկոսադրույքն իջեցվել է 0,25 տոկոսային կետով
Լուրեր Հայաստանից | CivilNet Կենտրոնական բանկի խորհուրդը ապրիլի 30-ի նիստում որոշել է կրկին իջեցնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0,25 տոկոսային կետով` սահմանելով 8,25 %: ԿԲ-ի կողմից տրամադրվող լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքը սահմանվել է 9,75 %, իսկ բանկերից ներգրավվող միջոցների տոկոսադրույքը սահմանվել է 6,75 %: Կենտրոնական բանկը 2023-ի հունիսից սկսած իջեցնում է վերաֆինանսավորման տոկոսադրույքը։ Դրա նպատակն է առավել մատչելի դարձնել ֆինանսական միջոցների հասանելիությունը տնտեսությունում: Մինչ այդ՝ 2020-ի դեկտեմբերի 15-ից սկսած, Կենտրոնական բանկը վերաֆինանսավորման տոկոսադրույքը պարբերաբար բարձրացրել է՝ 4,25 %-ից հասցնելով 10,75 %-ի: Տոկոսադրույքը բարձրացնելով, ԿԲ-ն փորձում էր զսպել գնաճը:
-
ՔՊ-ն մերժեց սահմանազատման վերաբերյալ ընդդիմության հայտարարության նախագծի քննարկումը
Լուրեր Հայաստանից | CivilNet Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանգիր» խմբակցությունը դեմ քվեարկեց ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության հեղինակած «Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման և սահմանագծման վերաբերյալ» հայտարարության նախագծին։ Խորհրդարանի կայքը հայտնում է, որ կողմ էր քվեարկել 27, դեմ՝ 51 պատգամավոր: Քվեարկության արդյունքում նախագիծը նստաշրջանի օրակարգում չի ընդգրկվել: «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը, ներկայացնելով հայտարարության նախագիծը, քննադատել է իրականացվող սահմանազատման գործընթացը և նշել, որ խմբակցությունը փորձ է արել ներկայացնել հայտարարություն, որով կկանոնակարգվի այդ գործընթացը: Ընդդիմությունը կողմ է, որ լինի սահմանազատում, սակայն, ըստ նրանց, դրա հիմքը պետք է լինեն 1993-ից փաստացի գործող սահմանները: ՔՊ խմբակցության անդամ Մարիա Կարապետյանն ասել է, որ 1993-ի դրությամբ սահմանը հիմք […]
-
Կյանքը ժեստերի լեզվով
Լուրեր Հայաստանից | CivilNet Հայաստանում լսողության խնդիրներ ունեցող 3 187 անձ կա։ Նրանցից ոմանք դպրոց չեն գնացել, ոմանք էլ ուսանել են ընդհանուր հանրակրթական դպրոցներում։ Երկար տարիներ է՝ Երևանում գործում է լսողության խանգարումներ ունեցող երեխաների հատուկ կրթահամալիր։ Դպրոցում սովորում է 112 աշակերտ։ Նրանք գրել-կարդալ են սովորում, խոսում ժեստերի լեզվով։ Սակայն լսողության խնդիրներ ունեցող երեխաների խնդիրներն առավելապես սկսվում են դպրոցից հետո, երբ անհրաժեշտ է լինում կա՛մ ուսումը շարունակել, կա՛մ աշխատել, կա՛մ էլ պարզապես ապրել։
-
ՊՆ-ում քննարկվել են հայ-ֆրանսիական համագործակցության հարցեր
Լուրեր Հայաստանից | CivilNet Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ապրիլի 30-ին ընդունել է Ֆրանսիայի Սենատի արտաքին հարաբերությունների, պաշտպանության և զինված ուժերի ու եվրոպական գործերի հանձնաժողովների անդամ Ռոնան լը Գլյոյին։ Պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ հանդիպմանը ներկա է եղել նաև ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին: Ըստ հաղորդագրության հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության բնագավառում Հայաստան-Ֆրանսիա երկկողմ, ինչպես նաև Եվրոպական միության հետ համագործակցությանն առնչվող հարցեր: «Քննարկվել են նաև տարածաշրջանային անվտանգությանն ու ՀՀ զինված ուժերում ընթացող լայնածավալ բարեփոխումներին վերաբերող մի շարք հարցեր»,- տեղեկացնում են պաշտպանական գերատեսչությունից։ Երևանն ու Փարիզը հոկտեմբերին ռազմական համագործակցության համաձայնագիր ստորագրեցին, ըստ որի՝ Ֆրանսիան Երևանին կմատակարարի GM 200 ռադիոտեղորոշիչ կայաններ, փոքր հեռահարության Mistral […]
-
Բնակիչների մտահոգությունները պահպանվում են․ կառավարությունում վարչապետը հանդիպել է կիրանցիների հետ
Լուրեր Հայաստանից | CivilNet Կառավարությունում ապրիլի 29-ին տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի, փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և այլ պաշտոնատար անձանց հանդիպումը Կիրանցի բնակիչների հետ: Այդ մասին «Արմենպրես»-ին տեղեկացրել են վարչապետի աշխատակազմից: «Վարչապետը հանգամանալից ներկայացրել է առկա գործընթացը և շեշտել, որ բոլոր խնդիրներին կառավարությունում քաջածանոթ են։ Առաջարկվել է տեղում սկսել աշխատանքները, և համատեղ քննարկումների միջոցով բարձրացվող հարցերին տալ լուծումներ»,- գրում է գործակալությունը։ Հանդիպումից հետո կիրանցիները լրագրողների հետ չեն շփվել, միայն ասել են՝ ամեն ինչ նույնն է մնում։ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը Տավուշում լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով Կիրանցի բնակիչների և Նիկոլ Փաշինյանի հանդիպմանը, ասել է․ «Մենք կապ ենք հաստատել հանդիպման […]