Գլխավոր Լրահոս

ՀԱՄԱՍ-ը հայտարարել է Գազայի կառավարումն Ազգային կոմիտեին փոխանցելու մասին

ՀԱՄԱՍ-ը հայտարարել է Գազայի կառավարումն Ազգային կոմիտեին փոխանցելու մասին

Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը պաշտոնապես հայտարարել է Գազայի հատվածի կառավարումը Գազայի կառավարման ազգային կոմիտեին փոխանցելու համար անհրաժեշտ բոլոր վարչական և կազմակերպչական ընթացակարգերի ավարտի մասին։ Այս մասին հայտնում են միջազգային լրատվամիջոցները։

Շարժման ներկայացուցիչ Հազեմ Կասեմի փոխանցմամբ՝ իշխանության փոխանցման գործընթացը լինելու է թափանցիկ և համապարփակ՝ ընդգրկելով բոլոր ոլորտները հենց այն պահից, երբ անկախ կոմիտեն մուտք գործի էքսկլավի տարածք։

Այս գործընթացը գտնվում է հատուկ վերահսկող հանձնաժողովի հսկողության տակ, որի կազմում ներառված են պաղեստինյան տարբեր խմբակցությունների, տոհմերի, քաղաքացիական կազմակերպությունների ներկայացուցիչներ և միջազգային կառույցների հետ կապ ունեցող անձինք։ ՀԱՄԱՍ-ը կոչ է արել բոլոր կողմերին աջակցել այս ապաքաղաքական կառույցի աշխատանքին, որպեսզի առաջիկա երկու տարում հնարավոր լինի սկսել Գազայի վերականգնման փուլը։

Գազայի կառավարման ազգային կոմիտեն, որը նախագահում է Ալի Շաասը և բաղկացած է 11 հայտնի ազգային գործիչներից, կոչված է իրականացնելու ամենօրյա քաղաքացիական կառավարումը։ Կառույցն իր աշխատանքները սկսել է հունվարի կեսերին Կահիրեում, սակայն բուն հատվածի տարածքում գործնական գործունեության դեռևս չի անցել։

Այս փոփոխությունները տեղի են ունենում Մերձավոր Արևելքում ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիթքոֆի հայտարարության համատեքստում, ով հունվարի 14-ին ազդարարեց Գազայի վերաբերյալ 20 կետից բաղկացած ծրագրի երկրորդ փուլի մեկնարկը։ Այդ ծրագիրը նախատեսում է ժամանակավոր տեխնոկրատ կառավարման հաստատում, էքսկլավի ամբողջական զինաթափում և վերականգնման գործընթացի սկիզբ։ Հարկ է նշել, որ Եգիպտոսի նախաձեռնած այս պլանը դեռ 2025-ի մարտին արժանացել էր Արաբական պետությունների լիգայի և Իսլամական համագործակցության կազմակերպության հավանությանը։ Հնգամյա ծրագիրը, որը բացառում է պաղեստինցիների տեղահանումը, գնահատվում է շուրջ 53 մլրդ դոլար, թեև ՄԱԿ-ի տվյալներով՝ լիարժեք վերականգնման համար կարող է պահանջվել մոտ 70 մլրդ դոլար։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում