Գլխավոր Լրահոս

Հայաստանի կապերի դիվերսիֆիկացումը չի նշանակում համագործակցության դադարեցում դաշնակիցների հետ․ Լավրով

Հայաստանի կապերի դիվերսիֆիկացումը չի նշանակում համագործակցության դադարեցում դաշնակիցների հետ․ Լավրով

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը կարծում է, որ արտաքին կապերի դիվերսիֆիկացմանն ուղղված Հայաստանի քաղաքականությունը չի ենթադրում համագործակցության դադարեցում ավանդական դաշնակիցների հետ։ 

Լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ Լավրովն ասել է, որ Մոսկվան ելնում է այն կանխավարկածից, որ Հայաստանի ղեկավարության որդեգրած գիծը չի նշանակում կողմնորոշում դեպի այնպիսի միավորումների ու բլոկների չափանիշներ, որոնք ձգտում են «ռազմավարական պարտություն» հասցնել Ռուսաստանին։ 

Լավրովը նշել է, որ ռուսական կողմը բացահայտորեն ներկայացնում է Երևանի և ԵՄ-ի մերձեցման վերաբերյալ իր գնահատականները՝ հավելելով, որ Հարավային Կովկասի երկրներում, այդ թվում՝ Հայաստանում, հասկանում են, որ Բրյուսելի և Վաշինգտոնի «իբր բարի մտադրությունների» հետևում սառը հաշվարկ է կանգնած։ 

Ըստ ՌԴ ԱԳ նախարարի՝ Արևմուտքի համար այս տարածաշրջանը, որի հետ Ռուսաստանը պատմականորեն և անխզելիորեն կապված է, ընդամենը պոտենցիալ «ցավոտ կետ» է, որի վրա ճնշում գործադրելով՝ փորձում են վնասել իրենց երկրին։ 

Հունվարին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Հայաստանը շարժվում է դեպի ԵՄ չափանիշներին համապատասխանեցում՝ միաժամանակ պահպանելով անդամակցությունը ԵԱՏՄ-ին։ Վարչապետի պարզաբանմամբ՝ քանի դեռ հնարավոր է համատեղել այդ գործընթացները, Հայաստանը կմնա Եվրասիական տնտեսական միության անդամ, իսկ երբ դա անհնար դառնա, որոշումը կկայացվի ՀՀ քաղաքացիների կամքի ազատ արտահայտմամբ։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում