Գլխավոր Լրահոս

Մեր ընկալումն այն է, որ ռուսական կողմը կվերականգնի երկաթգծի կարևոր հատվածները․ Խուդաթյան

Մեր ընկալումն այն է, որ ռուսական կողմը կվերականգնի երկաթգծի կարևոր հատվածները․ Խուդաթյան

Մեր ընկալումն այնպիսին է, որ Հայաստանի երկաթուղային ենթակառուցվածքների կարևոր հատվածները կվերականգնի ռուսական կողմը։ Այս մասին փետրվարի 3-ին ասուլիսի ժամանակ հայտարարել է տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը։ 

«Մենք շարունակում ենք քննարկումները ռուսական կողմի հետ և մեր ընկալումն այնպիսին է, որ մենք միասին ենք իրականացնելու նշված հատվածների երկաթգծի վերականգնման աշխատանքները։ Այսինքն՝ իրենց միջոցով ենք իրականացնելու աշխատանքները։ Վարչապետի հայտարարությունից հետո գործողությունները գնում են այդ ուղղությամբ»,- ասել է նախարարը։ 

Հունվարի 19-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Հայաստանն ակնկալում է, որ օր առաջ կվերականգնվեն ռուսական կոնցեսիայի ներքո գտնվող Ախուրիկի հատվածում Հայաստան-Թուրքիա սահմանից մինչև գործող երկաթուղային հատվածը, Հայաստան-Նախիջևան սահմանից մինչև Երասխ հատվածը, Տավուշի հատվածում՝ մինչև Իջևան երկաթուղային կայարանը ներառյալ։

Դեկտեմբերի 25-ին Փաշինյանը հայտարարել էր, որ Հայաստանը պատրաստ է սեփական միջոցներով վերականգնել երկաթուղային ենթակառուցվածքների կարևոր հատվածները, եթե ռուսական կողմը պատշաճ ժամկետներում չիրականացնի այդ աշխատանքները։

Հունվարի 30-ին ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել էր, որ Մոսկվան մշտական կապի մեջ է հայաստանյան գործընկերների հետ և օպերատիվ կերպով մշակում է Երևանից ստացված բոլոր հարցումները, այդ թվում՝ տնտեսական բլոկի գծով։ 

***

2008-ին ռուսական պետական «Ռոսիյսկիե ժելեզնիե դորոգի» (ՌԺԴ) ընկերության հետ կնքած պայմանագրով Հայաստանի կառավարությունն իր երկաթուղային ցանցը 30 տարով հանձնել է ՌԺԴ-ի հավատարմագրային կառավարմանը՝ ևս 10 տարի երկարաձգման իրավունքով։

Ռուսական կողմը պարտավորվել է ներդրումներ կատարել ենթակառուցվածքների արդիականացման, շարժակազմի նորացման և անվտանգության բարձրացման համար։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում