Գլխավոր Լրահոս

Հայաստանի կառավարության գործողությունները Եկեղեցու դեմ անընդունելի են և կործանարար․FOREF Europe

Հայաստանի կառավարության գործողությունները Եկեղեցու դեմ անընդունելի են և կործանարար․FOREF Europe

«Եվրոպայի կրոնական ազատության ֆորում» (Forum for Religious Freedom Europe-FOREF Europe) կազմակերպության պաշտոնական կայքում հրապարակված հոդվածում միջազգային փորձագետները խստորեն դատապարտում են Հայաստանի կառավարության կողմից Հայ Առաքելական Եկեղեցու դեմ իրականացվող ագրեսիվ գործողությունները՝ դրանք որակելով որպես կրոնական ազատության և սահմանադրական կարգի կոպիտ խախտում։ 

Հրապարակման մեջ նշվում է, որ Հայաստանում պետություն-եկեղեցի հարաբերությունները հասել են ճգնաժամային կետի, քանի որ իշխանությունները ձեռնարկել են եկեղեցու ինքնավարությունը սահմանափակող աննախադեպ քայլեր, այդ թվում՝ բանակում հոգևոր սպասավորության ծրագրի լուծարումը, բարձրաստիճան հոգևորականների նկատմամբ ելքի արգելքների կիրառումը և եկեղեցականների նկատմամբ քաղաքականապես մոտիվացված քրեական հետապնդումները։ 

FOREF Europe-ի նախագահ Յան Ֆիգելը հայտարարել է, որ այս գործելակերպն անընդունելի է իրավական, քաղաքական ու էթիկական առումներով և կործանարար է ողջ ազգի համար, իսկ Վաշինգտոնում ընթացող Միջազգային կրոնական ազատության գագաթնաժողովի շրջանակներում փորձագետները պետական այս միջամտությունը համեմատել են խորհրդային դարաշրջանի բռնաճնշումների հետ՝ պահանջելով դադարեցնել հալածանքները և ազատ արձակել կալանավորված հոգևորականներին ու եկեղեցու բարերարներին։

Այս մտահոգիչ զարգացումների ֆոնին իրավապաշտպան խմբերը և Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը (ANCA) ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսին, ով 2026-ի փետրվարին նախատեսված այցով լինելու է տարածաշրջանում,  հորդորում են միջամտել, որպեսզի վերջինս իր հանդիպումների ժամանակ բարձրացնի եկեղեցու դեմ իրականացվող արշավը դադարեցնելու և կալանավորված հոգևորականներին ազատ արձակելու հարցը։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում