Գլխավոր Լրահոս

Հնարավոր է Աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ արվեն ID քարտերի հերթերի պատճառով․ Թորոսյան

Հնարավոր է Աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ արվեն ID քարտերի հերթերի պատճառով․ Թորոսյան

Նույնականացման քարտերի ստացման և էլեկտրոնային ստորագրությունների ձեռքբերման գործընթացում առաջացած խնդիրների պատճառով կառավարությունը կարող է օրենսդրական փոփոխություններ նախաձեռնել։ Այս մասին փետրվարի 4-ին ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության կազմակերպած աշխատանքային քննարկման ժամանակ ասաց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը։

Նախարարի խոսքով՝ թեև քաղաքացիներին բավարար ժամանակ է տրվել ID քարտ և էլեկտրոնային ստորագրություն ունենալու համար, սակայն շատերը դիմում են վերջին պահին։

«Մենք ինչքան էլ ժամանակ ենք տալիս մեր քաղաքացիներին, որ ձեռք բերեն ID քարտ և էլեկտրոնային ստորագրություն, նրանք դա թողնում են վերջին օրվան, և մենք հիմա հերթեր ունենք ID քարտերի ստացման, ամիսներ նույնիսկ»,- ասաց նախարարը։

Ստեղծված իրավիճակը կայունացնելու համար նախարարը հնարավոր է համարում դիմել Ազգային ժողովին՝ Աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ կատարելու առաջարկով։

«Հնարավոր է մենք գանք և խնդրենք Ազգային ժողովին այդ մասով փոփոխություններ անել, որպեսզի իրավիճակը կայունացնենք և սահուն անցում կատարենք, որպեսզի մարդիկ չզրկվեն աշխատելու իրավունքից՝ միայն այն պատճառով, որ չունեն էլեկտրոնային ստորագրություն»,- նշեց Արսեն Թորոսյանը։

Բացի այդ, նախարարը շեշտեց, որ հաշվի է առնվում նաև նոր նույնականացման քարտերի համակարգի շուտափույթ ներդրումը, որպեսզի քաղաքացիները «ստիպված չլինեն երկու անգամ ID քարտ ստանալու՝ մի հատ հիմա և մի հատ նոր տեսակի»։ 

Գերատեսչության ղեկավարի փոխանցմամբ՝ հարցն այժմ օպերատիվ կերպով քննարկվում է կառավարությունում, և հնարավոր է խորհրդարանին խնդրեն թեմային անդրադառնալ արտահերթ ձևով։

***

Հունվարի 1-ից Հայաստանում աշխատանքային պայմանագրերը կնքվում են բացառապես էլեկտրոնային տարբերակով՝ թվային հարթակի միջոցով։

Էլեկտրոնային տարբերակով պայմանագիր կնքելու համար աշխատողները պետք է պարտադիր ունենան էլեկտրոնային ստորագրություն, որը ստանալու համար Հայաստանի քաղաքացիները պետք է ունենան նույնականացման քարտ։ 

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում