Գլխավոր Լրահոս

Ալեն Սիմոնյանը հանդիպել է «Ռոսատոմ»-ի գլխավոր տնօրենին

Ալեն Սիմոնյանը հանդիպել է «Ռոսատոմ»-ի գլխավոր տնօրենին

Պաշտոնական այցով Ռուսաստանի Դաշնությունում գտնվող ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը փետրվարի 6-ին հանդիպել է «Ռոսատոմ» պետական կորպորացիայի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Լիխաչովի հետ: Այս մասին հայտնում են ԱԺ մամուլի ծառայությունից։

Հաղորդագրության մեջ նշվում է, որ զրուցակիցները քննարկել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր:

***

Հայաստանում վաղուց է քննարկվում նոր ատոմակայան կառուցելու հարցը։ Արծարծվող թեմաների շարքում նաև նոր ատոմակայանի հզորությունն է։

Ուսումնասիրվում են Ռուսաստանի Դաշնության, Միացյալ Նահանգների, Չինաստանի, Կորեայի և Ֆրանսիայի մոդելնելները, որի ընտրության հարցում Հայաստանի կառավարությունը դեռ որոշում չունի։ 

Հունվարին նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի՝ փետրվարին սպասվող երևանյան այցի շրջանակներում Հայաստանի հետ կկնքվեն միջուկային էներգետիկայի և կիսահաղորդիչների ոլորտներում ռազմավարական տնտեսական համաձայնագրեր։

Փետրվարի 3-ին տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը հայտարարել է, որ նոր ատոմակայանի տիպը մոդուլային կլինի։

Մոդուլային ատոմակայանը միջուկային էներգետիկայի նոր սերնդի կայան է, որը տարբերվում է դասական ատոմակայաններից իր չափերով, կառուցման եղանակով և ճկունությամբ։

Մեծամորի ատոմակայանի շահագործման ժամկետը պետք է ավարտվեր 2016-ին։ Այն պարբերարաբար երկարաձգվել է։ Կառավարության 2021-ի որոշմամբ՝ այն նախատեսվում է շահագործել մինչև 2036-ը։ Տեխնիկական վերազինումն իրականացնում է «Ռոսատոմը»։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում