Գլխավոր Լրահոս

Օրինականացման հայտը կարող է դառնալ ավտոտնակի քանդման հիմք․ Ավինյանը զգուշացնում է

Օրինականացման հայտը կարող է դառնալ ավտոտնակի քանդման հիմք․ Ավինյանը զգուշացնում է

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը քաղաքացիներին հորդորում է ինքնակամ ավտոտնակների օրինականացման հայտեր ներկայացնելու փոխարեն կնքել հողի վարձակալության պայմանագրեր՝ շինությունների պարտադիր քանդումից խուսափելու համար։ 

Փետրվարի 9-ի գործակարգավարական նիստի ժամանակ Ավինյանը նշեց, որ քաղաքի գլխավոր հատակագծով վերգետնյա ավտոտնակների ճնշող մեծամասնությունը գտնվում է ընդհանուր օգտագործման հողերի վրա, ինչն օրենսդրորեն անհնար է դարձնում դրանց օրինականացումը։ 

«Գլխավոր հատակագիծը 99% դեպքերում մեզ թույլ չի տալիս օրինականացնել այդ կառույցները, բայց բոլոր ավտոտնակները չեն, որ քանդման ենթակա են։ Եթե դուք կնքեք վարչական շրջանի հետ հողի վարձակալության պայմանագիր ձեր գործող ավտոտնակի համար, դուք այդ ավտոտնակը կկարողանաք շահագործել այս տրամաբանությամբ։ Եթե դուք դիմում եք ինքնակամ շինությունն օրինականացնելու համար, մենք ստիպված ենք լինում մերժել, քանի որ դրանք մեծամասամբ գտնվում են ընդհանուր օգտագործման հողերի վրա, և մենք ստիպված ենք լինում հետագայում քանդել նաև այդ ավտոտնակները»,- ասաց քաղաքապետը։

Նա պարզաբանեց, որ խնդիրը չի վերաբերում միայն այն ավտոտնակներին, որոնք գտնվում են բակերում կամ խանգարում են խաղահրապարակների կառուցմանը, սակայն իրավական ընթացակարգերը քաղաքապետարանին այլընտրանք չեն թողնում։ 

Քաղաքապետը հանձնարարեց աշխատակազմին պատշաճ տեղեկացնել և ուղղորդել քաղաքացիներին դեպի վարձակալության գործընթաց, որպեսզի համայնքը ստիպված չլինի իրականացնել քանդման քայլերի շղթան այն դեպքերում, երբ շինությունները որևէ մեկին չեն խանգարում։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում