Գլխավոր Լրահոս

Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամը հուշագիր է ստորագրել մասնավոր ընկերությունների հետ

Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամը հուշագիր է ստորագրել մասնավոր ընկերությունների հետ

Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամը փետրվարի 9-ին համագործակցության հուշագիր է ստորագրել «Ինգո Արմենիա», «ԷՖԵՍ», «Լիգա Ինշուրանս» և «Սիլ Ինշուրանս» ապահովագրական ընկերությունների հետ՝ պետական համակարգի ներդրման շրջանակներում մասնավոր հատվածի հետ փոխգործակցությունը պաշտոնականացնելու նպատակով։ 

Համաձայնագիրը նախատեսում է փորձի փոխանակում և համատեղ նախաձեռնություններ, որոնք ուղղված են առողջապահական ծառայությունների որակի բարձրացմանը, շահառուների սպասարկման բարելավմանը և տվյալների անվտանգ փոխանակմանը։ 

Հայաստանի առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը նշել է, որ պետական ապահովագրական փաթեթը միտված է բազային և առաջնահերթ խնդիրների լուծմանը, սակայն լիարժեք համակարգ ունենալու համար անհրաժեշտ են մասնավոր ընկերությունների կողմից առաջարկվող հավելյալ ծառայությունները։ 

«Մենք ակնկալում ենք հավելյալ ծառայություններ, որոնք պետք է առաջարկեն մասնավոր ապահովագրական ընկերությունները», - հայտարարել է Ավանեսյանը՝ շեշտելով մասնավոր հատվածի դերը ոլորտի զարգացման գործում։ 

Ըստ նախարարի՝ պետական համակարգի ներդրումը ոչ միայն չի սահմանափակելու մասնավոր ընկերությունների գործունեությունը, այլև ստեղծելու է զարգացման նոր հնարավորություններ։ 

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում