Գլխավոր Լրահոս

«Ամերիիյան Shield AI-ն հայտարարել է, որ կհհամագործակցի պետության հետ՝ անօդաչու թռչող սարքերի մասով»

«Ամերիիյան Shield AI-ն հայտարարել է, որ կհհամագործակցի պետության հետ՝ անօդաչու թռչող սարքերի մասով»

Հայաստան-ԱՄՆ տեխնոլոգիաների և նորարարության գագաթաժողովի շրջանակում Shield AI ընկերությունը հայտարարել է, որ պատրաստվում է համագործակցել ՀՀ կառավարության հետ։ Այդ մասին փետրվարի 11-ին Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը։

Սա ամերիկյան պաշտպանական տեխնոլոգիական ընկերություն է, որը մասնագիտացած է արհեստական բանականության (AI) և ինքնավար (ավտոնոմ) թռչող սարքերի մշակման ոլորտում։

«Shield AI-ի գործընկերները ևս հանդես եկան հայտարարությամբ՝ ազդարարելով կառավարության հետ համագործակցության նոր փուլի մասին, մասնավորապես՝ անօդաչու թռչող սարքերի մասով»,- ասաց Հայրապետյանը։

Հայրապետյանի խոսքով՝ Firebird ընկերության ներկայացուցիչները վերահաստատել են, որ Սպիտակ տան կողմից ստացել են իրենց ծրագրի երկրորդ փուլի՝ արհեստական բանականության տվյալների կենտրոնի իրագործման թույլտվությունը։ 

«Ընդհանուր ծրագրի ներդրումային արժեքը, որը դեռևս նախորդ տարվա ամռանը հայտարարվել էր 500 միլիոն դոլար, ըստ էության, կհասնի 4 միլիարդ ԱՄՆ դոլարի։ Սրա արդյունքում արդեն Հրազդան քաղաքում NVIDIA և Dell ընկերությունների հետ համատեղ գործակցությամբ կառուցվելու է արհեստական բանականության տվյալների կենտրոն»,- նշեց Հայրապետյանը։

Նրա խոսքով՝ աշխատանքների առաջին հատվածը կմեկնարկի երկու ամսից. «Գրաֆիկական պրոցեսորները, ամենայն հավանականությամբ, երկու ամսից կլինեն Հայաստանում։ Համենայն դեպս, կարող եմ ասել, որ տվյալների կենտրոնը հենց 2026 թվականից սկսած արդեն իսկ իր գործունեությունը կծավալի»։

Հայրապետյանը նաև հայտնեց, որ ապրիլի վերջին կամ մայիսի սկզբին Հայաստանում կակտիվացվի YouTube-ի դրամայնացումը (monetization)։ 

Մյուս կողմից՝ «Թումո» ընկերությունը հայտարարել է, որ առաջիկայում նախատեսում է նոր մասնաճյուղեր բացել Միացյալ Նահանգների տարածքում։

Թեմա

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում