Գլխավոր Լրահոս

Հայաստանը մեզ մշտապես վստահեցնում է՝ Իրանի դեմ սպառնալիք չի լինի. դեսպանը՝ Վենսի այցի մասին

Հայաստանը մեզ մշտապես վստահեցնում է՝ Իրանի դեմ սպառնալիք չի լինի. դեսպանը՝ Վենսի այցի մասին

Արշալույս Մղդեսյան

Թեհրանը շահագրգռված է Հարավային Կովկասում տարանցիկ ուղիների ապաշրջափակմամբ՝ հատուկ շեշտադրելով Ջուլֆա–Նախիջևան–Երասխ երկաթուղու վերագործարկման կարևորությունը. Փետրվարի 11-ին Իրանի ազգային տոնի առթիվ ընդունելության ընթացքում՝ լրագրողների հետ զրույցում, հայտարարել է Հայաստանում Իրանի դեսպան Խալիլ Շիրղոլամին։ Դեսպանն անդրադարձել է նաև տարածաշրջանային անվտանգությանը, հայ-իրանական հարաբերություններին և Հայաստանում ԱՄՆ ներկայության ընդլայնմանը։

Շիրղոլամին նշել է, որ ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ ջերմ մթնոլորտում կայացած հանդիպման ընթացքում քննարկվել է տարածաշրջանային ենթակառուցվածքների զարգացման հարցը։ Դեսպանը կոչ է արել ջանքեր գործադրել ինչպես «Արևելք-Արևմուտք», այնպես էլ «Հյուսիս-Հարավ» ուղիների ակտիվացման ուղղությամբ։

«Մենք պետք է ջանք գործադրենք, որպեսզի Ջուլֆա-Նախիջևան-Երասխ երկաթուղին վերագործարկվի, քանի որ այն կարող է Պարսից ծոցը միացնել Սև ծովին։ Սա հսկայական ներուժ կստեղծի մեր բոլոր երկրների համար», – ասաց դեսպանը՝ հավելելով, որ Իրանը ցանկանում է Հայաստանը տեսնել որպես տարանցիկ հանգույց և ակնկալում է պատմական խնդիրների պատճառով առաջացած խոչընդոտների վերացում։

Անդրադառնալով ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի հայաստանյան այցին և ամերիկյան ներկայության ընդլայնմանը՝ դիվանագետը նկատեց, որ դա համընկել է Իրան-ԱՄՆ հարաբերությունների բարդ փուլի հետ, երբ Մասկատում ընթանում էին երկկողմ բանակցություններ։ Նա ընդգծեց, որ հայաստանյան պաշտոնյաները մշտապես վստահեցրել են Թեհրանին, թե թույլ չեն տա Իրանի դեմ որևէ սպառնալիքի ձևավորում։

«Բարեկամ Հայաստանի պաշտոնյաները մեզ միշտ ասել են, որ երբեք թույլ չեն տա Իրանի դեմ որևէ սպառնալիքի տարր առաջանա»,– նշեց Շիրղոլամին։ 

Խոսելով Իրանի արտաքին քաղաքական դոկտրինի մասին՝ դեսպանը վերահաստատեց, որ Իսլամական հեղափոխության հիմքում դրված անկախության գաղափարը բացառում է արտաքին թելադրանքը։ Նրա խոսքով՝ Իրանը երբեք չի հարձակվել որևէ երկրի վրա և ձգտում է բարիդրացիական հարաբերությունների, սակայն մերժում է ուժի լեզվով խոսելու ցանկացած փորձ։ 

«Թեև մենք ամբողջ ուժով պատրաստ ենք պաշտպանել մեզ ցանկացած պատերազմից, բայց անպայման նախընտրում ենք դիվանագիտությունը։ Մենք պաշտպանական հնարավորություն ունենք, բայց հավատում ենք, որ բանականությունը կարող է հաղթել»,– եզրափակեց Իրանի դեսպանը։

Տեղադրություն

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում