Գլխավոր Լրահոս

Հայաստանում ամերիկյան ատոմակայանի կառուցման համար կվճարեն ապագա սերունդները․ Շոյգու

Հայաստանում ամերիկյան ատոմակայանի կառուցման համար կվճարեն ապագա սերունդները․ Շոյգու

Հայաստանում ամերիկյան ատոմակայանի կառուցման համար կվճարեն ապագա սերունդները։ Այս մասին ասել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն։

«Հայաստանում ատոմակայանի փոքր ռեակտորների կառուցման համար, որը, ամենայն հավանականությամբ, կֆինանսավորվի վարկով, կվճարեն երկրի ապագա սերունդները»,- ասել է Շոյգուն։

Փետրվարի 9-ին ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը, Հայաստան կատարած այցի ժամանակ, հայտնել էր, որ Միացյալ Նահանգները միջուկային էներգետիկայի ոլորտում համաձայնագրի շրջանակներում Հայաստանին կմատակարարեն փոքր մոդուլային ռեակտորներ։

«Կան, այսպես ասած, հիմնավոր կասկածներ, որ նախագծի իրականացումը կնշանակի ներդրում Հայաստանի տնտեսության մեջ։ Ավելի շուտ խոսքը գնալու է առուվաճառքի գործարքի մասին՝ երկրի տարեկան ՀՆԱ-ի ավելի քան մեկ երրորդը կազմող գումարի չափով։ Եվ, ամենայն հավանականությամբ՝ վարկով, որի համար ստիպված կլինեն վճարել ոչ միայն ներկա, այլև հանրապետության ապագա սերունդները», - «ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում նշել է Շոյգուն։

***

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը փետրվարի 9-ին ստորագրեցին «Միջուկային էներգիայի խաղաղ նպատակներով օգտագործման ոլորտում ՀՀ կառավարության և ԱՄՆ կառավարության միջև համագործակցության մասին» համաձայնագրի շուրջ բանակցությունների ավարտի վերաբերյալ համատեղ հայտարարությունը։

Համատեղ հայտարարությունների ընթացքում ԱՄՆ փոխնախագահը խոսել է միջուկային էներգետիկայի ոլորտում հայ-ամերիկյան համագործակցության հնարավոր տնտեսական ծավալների մասին։ Նա նշել է, որ ԱՄՆ-ն ու Հայաստանն ավարտել են միջուկային էներգետիկայի ոլորտում բանակցությունները։ Նրա խոսքով՝ ամբողջությամբ պատրաստ լինելու դեպքում դա ճանապարհ է հարթելու ամերիկյան և հայկական ընկերությունների միջև քաղաքացիական միջուկային նախագծերի շրջանակում գործարքներ կնքելու համար։

«Դա նշանակում է մինչև 5 միլիարդ դոլար սկզբնական ամերիկյան արտահանում, գումարած լրացուցիչ 4 միլիարդ դոլարի երկարաժամկետ աջակցություն վառելիքի և սպասարկման պայմանագրերի միջոցով»,- ասել է ԱՄՆ փոխնախագահը:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում