Գլխավոր Լրահոս

Հայաստան-Իրան հարաբերություններում առկա է աննախադեպ դինամիկա․ Փաշինյան

Հայաստան-Իրան հարաբերություններում առկա է աննախադեպ դինամիկա․ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Խալիլ Շիրլողամիին։ Այս մասին հայտնում են կառավարության մամուլի ծառայությունից։

Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ Հայաստան–Իրան հարաբերություններում առկա է աննախադեպ դինամիկա, ինչը պայմանավորված է նաև նրանով, որ երկու երկրները միմյանց կապվում են բնական շահերով։ Երկրի ղեկավարը հույս է հայտնել, որ Խալիլ Շիրլողամիի գործունեության ընթացքում կողմերին կհաջողվի համագործակցությունն էլ ավելի խորացնել և ընդլայնել բոլոր ոլորտներում։

Դեսպանը շնորհակալություն է հայտնել հյուրընկալության համար և վարչապետին փոխանցել ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանի ջերմ ողջույնները։ Խալիլ Շիրլողամին շեշտել է երկու ժողովուրդների միջև բազմադարյա սերտ կապերի փաստը, որի վրա էլ հիմնված է Հայաստանի և Իրանի միջև փոխվստահության բարձր մակարդակը։ Դեսպանի խոսքով՝ Իրանը ողջունում է խաղաղությանը միտված Հայաստանի վարչապետի քաղաքականությունը, ինչը նպաստում է տարածաշրջանի զարգացմանն ու առաջընթացին։ Խալիլ Շիրլողամին շեշտել է՝ զարգացած Հայաստանը նախանշված է Իրանի ռազմավարական քաղաքականության հիմքում և իրենք առաջնորդվում են այդ սկզբունքով։

Հաջորդիվ զրուցակիցները քննարկել են տարբեր ոլորտներում Հայաստան–Իրան փոխգործակցությանը վերաբերող հարցեր, անդրադարձ կատարել համատեղ ծրագրերի ընթացքին։ Տարածաշրջանային հաղորդուղիների ապաշրջափակման և առևտրատնտեսական հարաբերությունների խթանման համատեքստում կողմերը կարևորել են երկու երկրների միջև երկաթուղային կապի ապահովմանն ուղղված քայլերը, ինչը կարող է դառնալ ավելի լայն կապերի հաստատման մաս։

***

Շաբաթներ առաջ Իրանում հակակառավարական ցույցերի ակտիվ փուլում Իրանի դեսպան Խալիլ Շիրղոլամին կոշտ հայտարարություն էր արել՝ դժգոհելով, որ Երևանում «թույլատրվել էր» մի քանի օր անընդմեջ բողոքի ակցիաներ իրականացնել Իրանի դեսպանության առջև: Նկատելով, որ ցույցերի հաջողության դեպքում «պարտվողներից մեկը լինելու է նաև Հայաստանը»` դեսպանը մեղադրական ոճով հավելել էր, որ «Հայաստանը դառնում է Իրանի դեմ թշնամաբար տրամադրված ուժերի գործողությունների համար լուրջ կենտրոն»: Դրան ի պատասխան՝ վարչապետ Փաշինյանը խոստացել էր «ամեն ինչ անել» Իրանի մտահոգությունները փարատելու ուղղությամբ: Ավելի ուշ լրատվամիջոցները պարզել էին, որ Իրանի դեսպանության դեմ ցույցի մասնակիցների շրջանում ԱԱԾ-ն, իրենց ձևակերպմամբ, «օպերատիվ հարցումներ» է անցկացրել:

Կարդացեք նաև՝ Հայաստանի և Իրանի միջև համապարփակ ռազմավարական փաստաթուղթը կարող է ստորագրվել Փաշինյանի՝ Իրան այցի ժամանակ. դեսպան

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում