ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսը կայցելի Հայաստան։ Այս մասին տեղեկանում են կառավարության մամուլի ծառայության տարածած հաղորդագրությունից։
Հաղորդագրության մեջ նշվում է, որ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Եվրոպական հանձնաժողովի ընդլայնման և արևելյան հարևանության հարցերով գլխավոր տնօրինության ղեկավար Գերտ Յան Կուպմանին գլխավորած պատվիրակությանը:
Հանդիպմանը քննարկվել են ՀՀ-ԵՄ գործընկերության ռազմավարական օրակարգի իրագործմանն առնչվող հարցեր, առանձնահատուկ շեշտվել է ՀԸԳՀ լիարժեք կիրարկման կարևորությունը:
Մհեր Գրիգորյանը և Գերտ Յան Կուպմանը մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային կապակցվածության ծրագրերի շուրջ, անդրադարձել «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությանը: Զրուցակիցները քննարկել են նաև Տնտեսական և ներդրումային պլանի ներքո համատեղ կատարված աշխատանքները:
ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսի այցին և ՀՀ-ԵՄ գագաթնաժողովին ընդառաջ՝ կողմերը պայմանավորվել են շարունակել աշխատանքները ՀՀ-ԵՄ համագործակցության հնարավոր նոր նախաձեռնությունների սահմանման ուղղությամբ:
Civilnet











