Գլխավոր Լրահոս

Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է ԱՄՆ

Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է ԱՄՆ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ամերիկայի Միացյալ Նահանգներ։ Այս մասին հայտնում է վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը:

Փետրվարի 19-ին Վաշինգտոնում վարչապետը կմասնակցի Խաղաղության խորհրդի առաջին նիստին։

Դավոսում հունվարի 22-ին ստորագրվել է «Խաղաղության խորհրդի» կանոնադրությունը։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ի թիվս այլ երկրների առաջորդների, փաստաթուղթ է ստորագրել, որով Հայաստանը, որպես հիմնադիր անդամ, միացել է «Խաղաղության խորհրդին»։

Խաղաղության խորհուրդը միջազգային նոր հարթակ է: Կառույցի հիմնական առաքելությունը Գազայի հատվածի հետպատերազմյան վերակառուցման, ապառազմականացման և տարածաշրջանային կայունության ապահովման կառավարումն է:

Թրամփն այս նախաձեռնությունը ներկայացրել է որպես Միավորված ազգերի կազմակերպությանն այլընտրանքային, առավել գործնական և արդյունավետ ձևաչափ, որը պետք է գործի անմիջականորեն իր վարչակազմի հովանու ներքո:

Խորհրդի նախագահը՝ ԱՄՆ նախագահը, կունենա բացառիկ լիազորություններ կառավարման նկատմամբ, կկարողանա վետո դնել ցանկացած որոշման վրա և որոշել, թե ով կդառնա անդամ, և ով՝ կհեռացվի:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում