Գլխավոր Լրահոս

«Հայաքվե»-ն կմասնակցի 2026-ի խորհրդարանական ընտրություններին՝ գաղափարակից այլ կառույցների հետ

«Հայաքվե»-ն կմասնակցի 2026-ի խորհրդարանական ընտրություններին՝  գաղափարակից այլ կառույցների հետ

«Հայաքվե» ազգային-քաղաքացիական միավորումը կմասնակցի 2026-ի խորհրդարանական ընտրություններին։ Այս մասին փետրվարի 18-ին ասուլիս-շնորհանդեսի ժամանակ հայտարարել է միավորման համակարգող Ավետիք Չալաբյանը՝ նշելով, որ իրենց ուժերը կհամադրեն գաղափարակից այլ կառույցների հետ՝ «միասնական ճակատով» հանդես գալու համար։

«Եթե մենք համոզված չլինենք, որ մենք ընտրություններում հաղթելու ենք, ավել լավ է ընտրություններից դուրս գանք, մեր ձայները փոխանցենք այլ քաղաքական ուժի, քան թույլ տանք, որպեսզի այս վարչակարգը կարողանա նորից վերարտադրվի մեր ձայների հաշվին։ Մենք գնալու ենք միասնական՝ մեր ջանքերը այլ գաղափարակից ուժերի հետ համադրելու ճանապարհով»,- նշել է Չալաբյանը՝ հավելելով, որ խոշոր գաղափարական դաշինքների մեջ միավորվելը բացարձակ հրամայական է։

Անդրադառնալով Գագիկ Ծառուկյանի և Սամվել Կարապետյանի գլխավորած քաղաքական ուժերին՝ Չալաբյանը նշել է, որ նրանց հետ համագործակցությունը հնարավոր է համարում միայն ընտրություններից հետո, երբ պարզ կլինի, թե ընտրողը որ ուժին ինչպիսի մանդատ է տվել։ 

«Իրական համագործակցության պահը գալիս է այն ժամանակ, երբ դու հասկանում ես՝ ինչպիսի ընդհանուր քաղաքական կուրսի շուրջ կարող ես համաձայնվել»,- պարզաբանել է նա։

Ըստ Չալաբյանի՝ ընդդիմադիր ուժերը պետք է ամեն ինչ անեն, որպեսզի թույլ չտան գործող իշխանության վերարտադրությունը Ազգային ժողովում, այդ թվում՝ օգտագործելով սահմանադրությամբ նախատեսված ընտրությունների երկրորդ փուլի հնարավորությունը։ Նա նշել է, որ իրենց նպատակն է ձևավորել այնպիսի իշխանություն, որը երկիրը կտանի կայուն զարգացման և անվտանգության ճանապարհով։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում