Գլխավոր Լրահոս

Աջափնյակում կրակոցներ են հնչել․ զոհ և վիրավորներ կան

Աջափնյակում կրակոցներ են հնչել․ զոհ և վիրավորներ կան

Երևանի Աջափնյակ վարչական շրջանի Աբելյան փողոցում փետրվարի 18-ին ժամը 16:00-ին կրակոցներ են հնչել։ Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ նախնական տվյալներով հիվանդանոց է տեղափոխվել 7 քաղաքացի:

Երեքի առողջական վիճակը գնատվում է ծայրահեղ ծանր, երեքինը` ծանր: Մեկ քաղաքացի մահացել է:

«ՆԳՆ ոստիկանության ծառայողները ձեռնարկում են անհետաձգելի օպերատիվ-հետախուզական միջոցառումներ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։ Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն»,- հայտնել են ՆԳՆ ոստիկանությունից։

Դեպքի վայրում է ՆԳՆ ոստիկանության պետ Կամո Ցուցուլյանը։

Դեպքի առթիվ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը շտապ խորհրդակցություն է հրավիրել։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում