Գլխավոր Լրահոս

«Քարֆուր» սուպերմարկետում վտանգավոր սննդամթերք է հայտնաբերվել

«Քարֆուր» սուպերմարկետում վտանգավոր սննդամթերք է հայտնաբերվել

«Քարֆուր» սուպերմարկետում վտանգավոր սննդամթերք է հայտնաբերվել։ Այս մասին հայտնում են Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի մամուլի ծառայությունից։

ՍԱՏՄ Երևանի կենտրոնի տեսուչները «Սի Ար Էֆ Ռիթեյլ» ՍՊԸ-ին (ապրանքանիշը՝ «Քարֆուր») պատկանող հացաբուլկեղենի, ալրային հրուշակեղենի, կրեմային հրուշակեղենի արտադրամասում (ք․ Երևան, Արշակունյաց պողոտա) իրականացվող ստուգման ընթացքում նմուշառում են կատարել «Կրուասան կրեմով», «Դոնաթ (փքաբլիթ) նուտելայով» և «Նուտելայով տորթ» արտադրատեսակներից և հանձնել լաբորատոր փորձաքննության:

Հետազոտության արդյունքում պարզվել է, որ արտադրվել է վտանգավոր սննդամթերք: Այսպես. «Կրուասան կրեմով» արտադրատեսակի նմուշը՝ մեզոֆիլ աէրոբ և ֆակուլտատիվ անաէրոբ մանրէներ (ՄԱՖԱՆՄՔ), աղիքային ցուպիկի խմբի մանրէներ (ԱՑԽՄ), «S.aureus», իսկ «Դոնաթ (փքաբլիթ) նուտելայով» արտադրատեսակի նմուշը՝ աղիքային ցուպիկի խմբի մանրէներ (ԱՑԽՄ), ցուցանիշներով չեն համապատասխանում Մաքսային Միության տեխնիկական կանոնակարգերով սահմանված նորմերին:

Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ արտադրամասի արտադրական գործունեության առանձին գործառույթը՝ «Կրուասան կրեմով» և «Դոնաթ (փքաբլիթ) նուտելայով» արտադրատեսակների արտադրությունը, կասեցվել է:

Տնտեսավարողին հանձնարարվել է ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ նշված արտադրատեսակները օրենսդրության պահանջներին համապատասխանեցնելու համար:

Հայտնաբերված խախտումները վերացնելու համար սահմանվել է վերջնաժամկետ:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում