Գլխավոր Լրահոս

Հայաստան կայցելի ԵՄ ներքին գործերի և միգրացիայի հարցերով հանձնակատարը

Հայաստան կայցելի ԵՄ ներքին գործերի և միգրացիայի հարցերով հանձնակատարը

ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը փետրվարի 18-ին ընդունել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսի գլխավորած պատվիրակությանը։ Այս մասին հայտնում են ՆԳՆ մամուլի ծառայությունից։

Արփինե Սարգսյանը բարձր է գնահատել ԵՄ հետ սերտ համագործակցությունը՝ կարևորելով համատեղ ծրագրերի իրականացումն ու կոնկրետ ուղղություններով գրանցված արդյունքները։

ՆԳ նախարարը ներկայացրել է վիզաների ազատականացման ուղղությամբ Հայաստանի կողմից իրականացվող աշխատանքներն ու վերահաստատել հանձնառությունը՝ հետևողականորեն շարունակելու նախանշված քայլերը։

Անդրադառնալով ԵՄ կառույցների՝ Ֆրոնտեքսի և Եվրոպոլի հետ գործընկերությանը՝ նախարար Սարգսյանն այն ամրապնդելու տեսանկյունից կարևորել է Եվրոպոլում Հայաստանի կողմից կապի սպայի նշանակումը։

Դեսպան Մարագոսը արդյունավետ համագործակցության համար շնորհակալություն է հայտնել ՆԳ նախարարին՝ ընդգծելով համատեղ գրանցված տեսանելի արդյունքները։

Քննարկվել են թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի ուղղությամբ միջոցառումներն ու գործընկերության ընդլայնման հնարավորությունները։

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև առաջիկայում ԵՄ ներքին գործերի և միգրացիայի հարցերով հանձնակատար Մագնուս Բրունների Հաայաստան այցի մանրամասներ, ինչը համագործակցության նոր փուլի մեկնարկ կհանդիսանա։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում